15 սովորություն, որոնք ունեն բոլոր հարուստ մարդիկ, իսկ դուք ունե՞ք
LIFE
Թոմաս Կորլին իր «Ձեր երեխան աղքատ կլինի՞, թե՞ հարուստ» գրքի շրջանակներում 5 տարի ուսումնասիրեց մոտ 250 ունևոր և 130 չքավոր մարդկանց կյանքը:
1. Միլիոնատեր դարձած մարդկանց 63%-ը երեխա ժամանակ ծնողների հրահանգով ամսեկան 2 և ավելի ոչ գեղարվեստական գիրք էր կարդացել:
2. Միլիոնատերերի միայն 6%-ն է լոտո խաղում: Չունևորների դեպքում այս թիվը 77% է:
3. Բարեկեցիկ մարդկանց 63%-ը լավատեսորեն էր տրամադրված կյանքի նկատմամբ: Չքավորների 94%-ը կյանքին վախով և դժգոհությամբ էին վերաբերվում:
4. Հարուստների 82%-ը գնացել էր իր երազանքի հետևից:
5. Միլիոնատերերի 68%-ը հաջողակ լինել սովորել էր ծնողներից:
6. Հարուստների 21%-ն ավելի քան 15 կգ ավելորդ քաշ ուներ, չքավորների՝ 66%-ը:
7. Հարուստների 63%-ը ժամանցի համար համացանցից օգտվում էր օրական մեկ ժամից ոչ ավել: Չքավորների 74%-ը դրա վրա մեկ ժամից ավել էր ծախսում:
8. հարուստների 67%-ը հեռուստացույց էր դիտում օրական 1 ժամից ոչ ավել: Աղքատների 78%-ը, հարուստների 9%-ը թոք-շոու էր դիտում:
9. Հարուստների 92%-ը պնդում է, որ հարստացել էր համառության և ջանասիրաբար աշխատելու արդյունքում: Չքավորների 79%-ը կարծում է, որ հարուստների բախտը պարզապես բերել էր:
10. Հարուստների 79%-ը կարծում էր, որ ամեն ինչ իրենց ձեռքերում է: Չքավորների 82%-ը համոզված էր, որ աղքատությունն ընդմիշտ է:
11. Միլիոնատերերի 78%-ը եթե ոչ օգտակար սնունդ ուտում են, ապա օրական 300 կալորիայից պակաս: Աղքատների 97%-ը օրական ոտում է ավելի քան 300 կալորիա վնասակար սնունդ:
12. Հարստացած երեխաների ծնողների 83%-ն այցելել էր իր երխայի դպրոցական միջոցառումներին:
13. Հարուստների 63%-ն ուղևորությունների ընթացքում աուդիոգրքեր էր լսում:
14. Հարուստների 95%-ը սպորտով էր զբաղվում շաբաթական 4 օր, օրական ավելի քան 30 րոպե: Չունևորների միայն 23%-ն էր այդպես անում:
15. Միլիոնատերերի 100%-ը դաստիարակ ուներ, ով նրանց խորհուրդներ էր տալիս: Չքավորները դաստիարակ չունեին:
Մեր ձեռքերում է երեխաներին սովորեցնելը, որ հարուստ լինելը դժվար չէ, գլխավորը կյանքի նկատմամբ վերաբերմունքը փոխելն է:
Ահա, թե ինչ կարող ենք սովորեցնել երեխաներին՝
- Կրճատել համացանցից օգտվելու, հեռուստացույց դիտելու, տեսախաղեր խաղալու ժամանակը:
- Երեխաներին խորհուրդ տալ ոչ գեղարվեստական գիրք կարդալ: Նվազագույնը ամսեկան մեկ գիրք:
- Երեխաներին սովորեցնել սպորտով զբաղվել գոնե օրական 20-30 րոպե:
- Վնասակար սննդի օգտագործումը կրճատել մինչև օրական 300 կալորիա:
- Երեխային սովորեցնել երազել:
- Երեխաներին սովորեցնել բարեգործական և կամավորական գործունեությամբ զբաղվել:
- Բացատրել, որ հաջողությունը լիովին մեզնից է կախված:
- Երեխաներին սովորեցնել հաղթահարել բացասական ապրումները:
- Երեխաներին պատմել, որ հաջողության ձգտելը նորմալ է:
- Երեխային սովորեցնել փողին ճիշտ վերաբերվել:
- Երեխային ըստ հետաքրքրության որևէ խմբակի գրանցել:
- Պարբերաբար երեխայի հետ դեմ առ դեմ խոսել՝ առանց հեռուստացույցի, հեռախոսի կամ համացանցի:
- Երեխաներին սովորեցնել ճիշտ կազմակերպել իրենց ժամանակը:




















































