Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչն է խոչընդոտում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը ըստ ամերիկյան վերլուծաբանների

SOCIETY

Լեռնային Ղարաբաղի խնդիրը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ուշադրությունը դեռեւս չի գրավել, սակայն հաջորդ մի քանի ամիսների ընթացքում դա կարող է փոխվել, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Ատլանտյան խորհրդի վերլուծաբան, նախկին դեսպան Ջոն Հերբսթը:

Ներկա պայմաններում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հնարավոր հանդիպումը կրելու է հիմնականում խորհրդանշական բնույթ. «Նախագահների հանդիպումը կնշանավորի լարման թուլացում, որը դրական է, սակայն, ես դեռ չեմ տեսնում խնդրի ողջամիտ կարգավորման որեւէ հիմք»:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար խոչընդոտ են հանդիսանում խնդրի մեջ ներգրավված բազմաթիվ կողմերի շահերը, նշում է Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի վերլուծաբան Մայքլ Ռուբինը. «Եթե խնդիրը վերաբերեր միայն երկու երկրներին, այն հավանաբար արդեն կարգավորված կլիներ, սակայն, Ռուսաստանի նման պետությունները ցանկանում են պահպանել հակամարտությունը»:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով, ԼՂ հարցում առաջընթաց գրանցելու համար Բաքվին անհրաժեշտ է ավելի կառուցողական դիրք գրավել եւ հարգել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք նախատեսում էին սահմանում եւ շփման գծում հատուկ սարքավորումների տեղադրում եւ միջազգային դիտորդների կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետաքննություն. «Նման պայմանավորվածություն ձեռքբերվել է կողմերի միջեւ: Արդեն տեւական ժամանակ այդ ուղղությամբ ադրբեջանական կողմը որեւէ գործնական քայլ չի ձեռնարկում: Այդ իսկ պատճառով բանակցային գործընթացը Ադրբեջանի մեղքով գնում է դեպի փակուղի»:

Այլ կարծիքի է նախկին դեսպան Հերբսթը, ով հորդորում է հայկական կողմին փոխզիջման գնալ.

«Բոլորն էլ գիտեն, որ Ղարաբաղի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են, եւ նրանք էական ինքնավարություն կունենան, եւ կարգավորման հիմքում դա պետք է լինի»:

Չի թաքցնում Ջոն Հերբսթը նաեւ Ադրբեջանի խնդիրները. «Ադրբեջանը չի հավատում ժողովրդավարությանը եւ ժողովրդավարություն չի կիրառում»:

Հայաստանի իշխանությունների համար Լեռնային Ղարաբաղի խնդիրն առաջնային է, սակայն, դրա կարգավորման մեջ Ռուսաստանի մասնակցությունն իրականում կարգավորմանը չի օգնում, նշում է Մերձավոր Արեւելքի քաղաքականության Վաշինգտոնի ինստիտուտի վերլուծաբան Աննա Բորշեվսկայան. «Ռուսաստանը ցանկանում է այս հակամարտության մեջ լուրջ դեր խաղալ, իսկ եթե չլինի հակամարտություն, չի լինի նաեւ այդ դերը»:

Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ վատթարացող հարաբերությունները չեն կանխարգելի ղարաբաղյան հակամարտության շուրջ ռուս-ամերիկյան համագործակցությունը, նշում է քաղաքագետ Գեւորգ Մելիքյանը. «Կարծում եմ, ընդհակառակը, Ռուսաստանը ոչ միայն կշահագործի այդ ձեւաչափը, այլեւ հնարավորինս կօգտագործի՝ ԱՄՆ-ի հետ հավելյալ անգամ հանդիպում ունենալու եւ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար»:

Վերլուծաբանների գնահատմամբ, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հիմնովին կփոխի ուժերի դասավորվածությունը Կովկասում՝ տարածաշրջան, որը լուրջ նշանակություն ունի:

«Ամբողջ Կովկասը կարեւոր է աշխարհաքաղաքական առումով, սակայն ոչ թե իր չափի, այլ՝ դիրքի պատճառով. այն կապում է արեւմուտքն ու արեւելքը, հյուսիսն ու հարավը եւ եթե այստեղ գերիշխում է Ռուսաստանը, ապա այն լուրջ ուժի է տիրապետում», - նշում է Աննա Բորշեվսկայան:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League