Գյումրիում հաճարենու փայտով բարձված բեռնատարի փաստով դատախազությունը քրգործ է հարուցել. բնությանը պատճառվել է 580 հզր դրամի վնաս
INTERNATIONAL NEWSԳյումրիում հայտնաբերված վառելափայտով բարձված բեռնատարի փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից.«Նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ, Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով»:
Դատախազությունից գործի վերաբերյալ հայտնեցին, որ հուլիսի 26-ին Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցում հայտնաբերվել է վառելափայտով բարձված բեռնատար ավտոմեքենա: Հայտնաբերված վառելափայտի վերաբերյալ վարորդ Ն.Խ-ն ներկայացրել է փաստաթղթեր, ըստ որոնց 26մ փայտանյութ է ձեռք բերվել 21.07.2017-ին:
«Ստուգվել է փաստաթղթերի օրինականությունը: Ն. Խ.-ն ներկայացրել է Լոռու մարզի «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության «Ջիլիզայի» անտառտնտեսությունից ձեռք բերված 26 մ3 վառելափայտի գնման գումարի փոխանցման անդորրագիրը և ապրանքների մատակարարման հաշիվ ապրանքագիրը` 21.07.2017 թվագրմամբ, այնինչ մեքենան հայտնաբերվել է հուլիսի 26-ին՝ բարձված 16,1 մ3 վառելափայտով»,-հայտնեցին Դատախազության հանրային կապերի բաժնից:
Նույն գործով ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունից ստացված գրության համաձայն՝ փայտանյութի միայն տեսանելի մասը հաճարենի տեսակի ծառից ստացված 16,1մ3 վառելափայտ է, իսկ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմում է 579.600 ՀՀ դրամ:



