Սովորություններ, որոնք փչացնում են սիրելի հետ հարաբերությունները
LIFE
Ինչպիսի հեքիաթային էլ լինեն զույգերի հարաբերությունները, վաղ թե ուշ նրանց մոտ գալիս է այն պահը, երբ հարց է առաջանում՝ «ինչպես մենք հասանք այս մակարդակին, չէ՞ որ ամեն ինչ հոյակապ էր»։
Հարաբերությունների մեջ ամենատարածված սխալը սիրելիին փոխելու փորձերն են։ Դա միշտ էլ վատ վերջաբան է ունենում։ Ընդունեք երկրորդ կեսի թերությունները, չէ՞ որ հենց սկզբից Դուք նրան այդպիսին եք հավանել։
Եթե Դուք որոշել եք սկսել՝ «Ինչպես արագ կերպով ազատվել սիրելիից» օպերացիան, ապա նախկին ընկերուհու հարցում խանդը և հարցը՝ «իսկ ես լա՞վն եմ քո նախկինից» լավ կաշխատի։ Մի մոռացեք սեփական արժանիքների մասին։
Տղամարդու վրա ամուսնանալու թեմայով ճնշում գործադրելը դա դեպի բաժանում ճանապարհն է։
Շատերը Կոլումբոսի ճամփորդություն են սկսում՝ ստուգում են զուգընկերոջ հաղորդագրությունները, մեյլերը։ Իսկ շատերը ավելի վատ բան են սկսում անել՝ հարցախեղդ անելով զուգընկերոջը՝ «որտե՞ղ էիր», «ո՞վ էր քեզ հետ», «ինչո՞ւ ինձ չես զանգել»։ Նախևառաջ հպարտություն ունեցեք, երկրորդը՝ վստահեք. դրա վրա է ձեր երջանկությունը հենվելու։




















































