ՈւԵՖԱ. «Ռեալի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» հավանական մեկնարկային կազմերը
SPORTՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրոպայի Սուպերգավաթի խաղում Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» եւ Եվրոպայի լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Յունայթեդի» հավանական մեկնարկային կազմերը:
«Ռեալ». Նավաս, Կարվախալ, Ռամոս, Վարան, Մարսելո, Մոդրիչ, Կազեմիրո, Կրոս, Իսկո, Բենզեմա, Բեյլ կամ Ռոնալդու:
«Մանչեսթեր Յունայթեդ». Դե Խեա, Վալենսիա, Լինդելյոֆ, Սմոլինգ, Բլինդ, Էրերա, Մատիչ, Պոգբա, Ռեշֆորդ, Լուկակու, Մխիթարյան:
Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:
Հիշեցնենք, որ թիմերը հանդիպել են հուլիսի 23-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ընկերական խաղում: Հիմնական ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով: Հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 2:1:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



