Yerevan, 26.September.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանի բուլղարական թղթապանակ. ՀԲԸՄ Բուլղարիայի մասնաճյուղի դեմ Ադրբեջանի ճնշումների բացահայտումը նոր սկանդալային մանրամասներ է ստանում

INTERNATIONAL NEWS

Բուլղարիայում Ադրբեջանի դեսպան Նարգիզ Գուրբանովայի կողմից հյուրընկալող երկրի ներքին գործերին միջամտելու մասին մեր հրապարակումից հետո «Արմենպրես» լրատվական գործակալությունը կապ հաստատեց ՀԲԸՄ պատասխանատուների հետ` ադրբեջանական քաղաքական ճնշումների մասին մեկնաբանություն ստանալու ակնկալիքով: Մեր հարցումներին ի պատասխան երևան եկած տեղեկությունները, բացահայտեցին գործի նոր երեսակներ:

Երևանում Բուլղարիայի դեսպանատունը նախընտրեց չարձագանքել «Արմենպրես»-ի՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության Բուլղարիայի մասնաճյուղի կողմից կազմակերպվող միջոցառումների և միության աշխատակիցներ դեմ ուղղված՝ Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատան շարունակական ճնշումներին վերաբերող հարցերին:

Ադրբեջանական դիվանագիտական շանտաժի անտեսանելի ձեռքը

Ադրբեջանի՝ Բուլղարիայի ներքին գործերին միջամտելու արդյունքում ՀԲԸՄ Բուլղարիայի մասնաճյուղի երիտասարդական միության նախագահ Հայկ Կարապետյանը, դեռևս չբացահայտված հանգամանքներում, ստիպած է եղել թողնել Պլովդիվի ազգային և ինտեգրման հարցերով զբաղվող խորհրդի անդամի պաշտոնը: Հարցի վերաբերյալ «Արմենպրես» գործակալությունը դիմել է Հայկ Կարապետյանին, ով այդ պահին գտնվում էր Ուկրաինայում:

«Արմենպրես» գործակալությանը տրամադրած գրավոր պատասխանում Հայկ Կարապետյանը չի անդրադարձել պաշտոնը լքելու պատճառներին, սակայն հանդես է եկել կոշտ և ուշագրավ հայտարարությամբ. «Այն դեպքում, երբ բուլղարական իշխանությունները թույլ են տալիս այլ պետության դեսպանատան խառնվել երկրի ներքին գործերին, նշանակում է, որ պետությունը ղեկավարում են ազգի դավաճանները, որոնք պատմության դաժան դատաստանի առաջ կկանգնեն: Բուլղարիայի հայ համայնքը մեծապես ինտեգրված է և համատեղ կեցության հարյուրամյակների ընթացքում լուրջ ներդրում է բերել Բուլղարիայի զարգացման գործում, կյանքի բոլոր ոլորտներում: Ավելին, մենք Բուլղարիայի քաղաքացիներ ենք ու մեր կառավարությունը պետք է պաշտպանի մեր մարդկային ու քաղաքացիական իրավունքները»:

Կարապետյանի հնչեցրած դիրքորոշումը հիմք է տալիս ենթադրելու, որ իր պաշտոնաթողությունը կապված է եղել ադրբեջանական դեսպանատան գործունեության հետ և Բուլղարիայի պատկան մարմինները, երկրի քաղաքացու իրավունքները պաշտպանելու փոխարեն տեղի են տվել տարատեսակ ճնշումների:

Բաքվի գործելաոճը հայկական կազմակերպությունների համար նորություն չէ

Հայ բարեգործական ընդհանուր միությունը համարում է, որ իրենց կազմակերպության դեմ Բաքվի պաշտոնական ներկայացուցիչների նախաձեռնած արշավը առանձին միջադեպ չէ, այլ հանդիսանում է հայկական սփյուռքի կազմակերպությունների դեմ ուղղված Ադրբեջանի պետական քաղաքականության մաս: Նման կարծիք«Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀԲԸՄ Եվրոպայի պատասխանատու Նիկոլա Դավիդյանը:

«Ես համոզված եմ, որ սա ոչ թե առաջին դեպքն է, որ տեղի է ունեցել, այլ առաջին անգամն է, երբ հայտնի է դարձել այս քայլերի մասին»,- ասաց Դավիդյանը՝ նշելով, որ եվրոպական մի շարք երկրների ու հաստատությունների վրա ազդելու համար ադրբեջանական դիվանագիտությունն օգտագործում է նավթային լծակներն ու«խավիարային դիվանագիտության» գործիքակազմը:  

Ըստ բանախոսի՝ «Խավիարային դիվանագիտություն» անվանումն ստացած կոռուպցիոն սխեմաները արդեն բացահայտվել են, հիմնականում քաղաքացիական հասարակության մի շարք կառույցների կողմից ու հանդիսանում են ոչ միայն Բաքվի, այլև համանման մի շարք ամբողջատիրական ռեժիմների կողմից կիրառվող վարքաբանություն:

«Մեր նպատակն է, որ եվրոպական կառավարությունները հասկանան Արցախի և տարածաշրջանի նկատմամբ ազնիվ քաղաքականություն որդեգրելու անհրաժեշտությունը, ու դրան հասնելու համար աշխատելու ենք Եվրոպայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու մամուլի հետ՝ շեշտելով խաղաղության ու մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթությունը»,- ասաց Դավիդյանը՝ բարձր գնահատելով «Արմենպրես»-ի ջանքերը՝ հանրությանը ճշմարտությունը ներկայացնելու առումով:

Պլովդիվի ազգային և ինտեգրման հարցերով զբաղվող խորհրդի արդեն նախկին անդամ Հայկ Կարապետյանն իր հերթին կարևորել է, որ Ադրբեջանի այս քայլերը լայն քննարկման առարկա դառնան, քանի որ Բուլղարիայի պաշտոնատարները միայն այդ պարագայում ստիպված կլինեն միջամտել. «Նրանց ուշադրությունն այս թեմային բևեռելով` կստիպենք նրանց մերժել Ադրբեջանի կողմից առաջ քաշվող վիճելի նախապայմանները»:

Արձագանքում է ՀԲԸՄ Բուլղարիայի մյուս մասնաճյուղը

Anonymous Bulgaria խմբի կողմից տեղադրված փաստաթղթերի սեփական հետաքննության  վերաբերյալ «Արմենպրես»-ը պարզաբանում է խնդրել նաև ՀԲԸՄ Բուլղարիայի մասնաճյուղի ղեկավար Առնո Քույումջյանից:

Քույումջյանը նշեց, որ քաջատեղյակ է Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատան կողմից շարունակաբար իրականացվող հակահայ քաղաքականությանը, որի միջոցով ադրբեջանական կողմը ամեն կերպ փորձում է սեպ խրել Բուլղարիայում բարեգործական գործունեություն ծավալող հայերի, որոնք, իմիջիայլոց, բոլորը հանդիսանում են Բուլղարիայի քաղաքացիներ, և տեղի բուլղարացի ժողովրդի միջև դարավոր պատմություն ունեցող հարաբերություններում:

Այն հարցին, թե ՀԲԸՄ Բուլղարիայի մասնաճյուղը որքանով է զգում ադրբեջանական գործոնի բացասական ազդեցությունն իր գործունեության վրա, պարոն Քույումջյանը պատասխանում է, որ ադրբեջանական կողմը մշտապես փորձում է ճնշումներ բանեցնել բուլղարական իշխանությունների դեմ՝ օգտագործելով իր տնտեսական ռեսուրսները և համատեղ նախագծերը:

Պարոն Քույումջյանի խոսքով՝ Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանի վարքագիծն անընդունելի է և ոչ մի կերպ չի համապատասխանում Բուլղարիայում ընդունված սկզբունքներին, իսկ յուրաքանչյուր քայլ, որն ուղղված կլինի հայ-բուլղարական հարաբերությունների խափանմանը, ուղղակի դատապարտված կլինի ձախողման:

Քույումջյանն ընդգծում է, որ Բուլղարիայի իշխանությունները շատ մեծ դեր են տալիս տեղի հայ համայնքի հետ հարաբերություններին, քանի որ տեղի հայերն ակտիվ գործունեություն են ծավալում ինչպես մշակութային, այնպես էլ տնտեսական, հասարակական շատ այլ բնագավառներում:

Բուլղարիայի դեսպանատան խորհրդավոր լռությունը

Այս և այլ հարցերի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով՝ «Արմենպրես»-ը փորձեց կապ հաստատել ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանության հետ՝ ցանկանալով պարզել, թե ընդունելի՞ է արդյոք Բուլղարիայի համար այն հանգամանքը, որ մի ինչ-որ երկրի (տվյալ դեպքում Ադրբեջանի) դեսպանատուն միջամտում է հավատարմագրող երկրի և իր քաղաքացիների հարաբերություններին՝ մոռանալով, որ դիվանագիտական ներկայացուցչությունը քաղաքական մարմին չէ և ընդունող պետության ներքաղաքական կյանքին միջամտելու իրավունք չունի: Իսկ այն հարցերը, թե Բուլղարիայի իշխանություններն այս խնդիրների լուծման և Ադրբեջանի դեսպանատան նման անօրինական գործունեությունը դադարեցնելու համար ի՞նչ հակաքայլեր են իրականացնում, անպատասխան մնացին այնպես, ինչպես և մյուս վերոնշյալ հարցերը:

Դեսպանատան պատասխանն «Արմենպրես»-ին ներկայացնում ենք առանց մեկնաբանության.

«Դեսպանատան էլեկտրոնային փոստով ուղարկված հարցումների կապակցությամբ ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ, որ Դեսպան Մարիա Պավլովան Երևանում չէ: Ավելին, կցանկանայի հայտնել, որ Բուլղարիայի դեսպանատունը ԶԼՄ-ների և ինտերնետային հրապարակումների վերաբերյալ մեկնաբանություն չտալու հաստատված գործելակերպ ունի»:   

Արամ Անանյան, Արեն Պետունց, Դավիթ Մամյան

Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead