«Վախենալու ոչինչ չունեմ». Լիա Զախարյանը` Սարոյի հետ սիրային անկեղծ տեսարանների մասին. Tert.amLife
LIFETert.amLife-ը գրում է.
Երգիչ Սարոն օրերս ներկայացրեց իր նոր՝ «Խոստանում եմ» տեսահոլովակը, որի հերոսուհին Լիա Զախարյանն է։ Վերջինս առաջին անգամ է նկարահանվում տեսահոլովակում, որը, ի դեպ, լի է սիրային անկեղծ տեսարաններով։
Տեսահոլովակում դերասանուհին ներկայանում է նոր կերպարով։ Tert.am Life–ի հետ զրույցում նա նշեց, որ իր համար դա փոքր-ինչ ռիսկային, բայց օրիգինալ առաջարկ էր, որին համաձայնել է առանց երկար մտածելու։
Լիան ասաց, որ մինչև նկարահանումների մեկնարկը մտավախություն ուներ, քանի որ տեսահոլովակում խոսք չկա, իսկ ինքը սովոր է այդ արտահայտչամիջոցին։ «Նախքան նկարահանումը շատ էի մտածում, թե ինչպես կանցնի այն, ինչպես եմ դրսևորելու ինձ։ Երբեմն, հայելու առաջ հայացքներ, ժպիտներ էի փորձում։ Ուզում էի սեր, ցանկություն արտահայտել հայացքով և հասկանալ` ինչպես է ստացվում, ինչպես է ճիշտ։ Նկարահանման օրը, աշխատելով ռեժիսորի հետ, ուշադիր լսելով իրեն և կենտրոնանալով, հունի մեջ ընկա։ Սա հետաքրքիր նորություն և փորձ էր ինձ համար»,– պատմեց երիտասարդ դերասանուհին։

Տեսահոլովակում բավականին շատ են սիրային անկեղծ տեսարանները։ Լիան նշեց, որ ամեն բան հեշտությամբ է ստացվել։ «Ամեն ինչ գործնական էր և մատուցվում էր պրոֆեսիոնալ մակարդակով։ Իմ առջև կար խնդիր` արտահայտել իրական, հասուն սեր, զգացմունք, ցանկություն, խենթություն, որը փորձեցի մատուցել դերասանական իմ մոտեցմամբ»,– ասաց նա։ Դիտարկմանը, որ տեսարաններն անկեղծ են, սակայն համբույր, որպես այդպիսին, չկա, դա ի՞ր պահանջն էր, Լիան արձագանքեց, որ համբույրի տեսարան, ի սկզբանե, չի եղել սցենարում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



