Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Ավարտվեց «Միասնության ուժ» ուսանողական, երիտասարդական, ռազմահայրենասիրական առաջին հավաքը

SOCIETY

Պոլիտեխնիկի, ՀՀ և ԼՂՀ բարձրագույն ուսումնական այլ հաստատությունների ուսանողները օգոստոսի 2-8-ը Հանքավանի «Պոլիտեխնիկ» ուսումնամարզաառողջարարական ճամբարում արդեն երկրորդ անգամ մասնակցել են «Միասնության ուժ» երիտասարդական-ուսանողական հավաքին: Հավաքը կազմակերպվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, ՀԱՊՀ ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ջանքերով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱՊՀ հասարակության հետ կապերի և լրատվության բաժնից, «Միասնության ուժ» ուսանողական-երիտասարդական հավաքը ՀՀ և ԼՂՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների և այլ կառույցների երիտասարդ ուսանողներին հնարավորություն է ընձեռում ոչ միայն մասնակցել մշակութային, ինտելեկտուալ և մարզական մրցույթների, այլև ընկերական մթնոլորտում ծանոթանալ, շփվել տարեկիցների հետ:

«Ազգ-բանակ» նախաձեռնության շրջանակում այս անգամ հավաքը մեկ հարկի տակ է համախմբել ինտելեկտուալ երիտասարդներին՝ ցույց տալով «Ազգ-բանակ»-ի միասնության ուժը: «Հզոր ենք, երբ միասին ենք» կարգախոսի ներքո այս տարի նույնպես շուրջ 210 երիտասարդ մրցեցին 3 ճակատներում, որոնք անվանակոչվել են Արցախյան և Քառօրյա պատերազմի պոլիտեխնիկցի հերոսներ Կարոտ Մկրտչյանի (Կարմիր ճակատ), Կարեն Ներսիսյանի(Կապույտ ճակատ) և Արամ Աբրահամյանի (Ծիրանագույն ճակատ) անուններով: Հավաքի պաշտոնական բացմանը ներկա էին Կարոտ Մկրտչյանի, Կարեն Ներսիսյանի և Արամ Աբրահամյանի ընտանիքների անդամները, հարազատները, Պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարությունը՝ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, ռեկտորի տեղակալ, ուսանողական խորհրդի նախագահ, հավաքի տնօրեն Գոռ Վարդանյանը,պրոռեկտորներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ։ Հրավիրված էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԵՀ-ի Հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, ՀՀ և ԱՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչ ուսանողական խորհուրդների նախագահներ:

Բացման արարողությունից հետո երիտասարդները ճաշել և քննարկումներ են ունեցել բարձրաստիճան հյուրերի հետ։ Հավաքի երրորդ օրը ճամբարականներին այցելել է ՀՀ ՊՆՎիգեն Սարգսյանը։ Ողջունելով ճամբարի մասնակիցներին` պաշտպանության նախարարը կարևորել է նման հավաքների նշանակությունը և հորդորել ազատ ժամանակն օգտագործել հայրենաճանաչողության ու լրացուցիչ գիտելիքներ ձեռք բերելու համար: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է «Ազգ-բանակ» գաղափարախոսության հիմնադրույթները, անդրադարձել զինվորական ծառայության նոր պայմաններ առաջարկող «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերին: Նախարարը ներկա է գտնվել նաև ճամբարականների ցուցադրական խաղերին, լսեց Արցախյան ազատամարտի և քառօրյա պատերազմի հերոսներ Կարոտ Մկրտչյանի,Կարեն Ներսիսյանի և Արամ Աբրահամյանի անունները կրող ճակատների անդամների հեղինակած նոր երգը և պատասխանեց ուսանողների բազմաբնույթ հարցերին: Հավաքի վեց օրում ճամբարականները մրցել են 15 մարզաձևերում, սովորել ռազմահայրենասիրական երգեր և պարեր։

 

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns