Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Քննչական կոմիտեն առաջարկում է պահպանություն իրականացնող մարմիններին հստակ տարանջատել պատմության ու մշակույթի հուշարձանների տարածքները

SOCIETY

 Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականին հոկտեմբերի 1-ից մինչև 2017 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում պատմության ու մշակույթի հուշարձանների ոչնչացնելու կամ վնասելու և առանձնակի արժեք ունեցող առարկաներ հափշտակելու դեպքերի առթիվ հարուցվել է 25 քրեական գործ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` օգոստոսի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի կողմից նախաձեռնած տարբեր գերատեսչությունների հետ համատեղ պատմամշակութային հուշարձանների պահպանության, դրանց վերաբերյալ քրեական գործերի մասին  խորհրդակցության ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Թաթուլ Պետրոսյանը:

 Նրա խոսքով` 25 քրեական գործերից 8-ը հարուցվել է Արագածոտնի մարզի քննչական վարչության կողմից, 5-ը` Սյունիքի, 3-ը` Կոտայքում  և այլ տարածաշրջաններում:

«Հարուցված քրեական գործերից 5-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, որոնցից մեկը բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու որոշմամբ:  Քրեական գործերից 7-ի  վարույթը կարճվել է , 9-ը քրեական գործ կասեցվել է հանցագործություն կատարած անձի ինքնությունը հայտնի չլինելու հիմքով, իսկ 4 քրեական գործի  նախաքննությունը դեռևս ընթացքում է գտնվում»,- ասաց Պետրոսյանը:

 Ըստ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի` ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս բնույթի հանցագործությունների բացահայտման հետ կապված կան որոշակի բարդություններ:

«Խոսքն առաջին հերթին վերաբերում է դեպքի վայրերի ոչ հստակ տարանջատմանը,  քանզի պատմամշակութային տարածքները հարակից հողատարածքներից չեն տարանջատվում, և չկան որևէ տարբերանշաններ: Քննարկվող հանցագործությունների կանխարգելման, կատարվող հանցագործությունների բացահայտման ուղղությամբ Քննչական կոմիտեն առաջարկում է պատմության և մշակույթի հուշարձանների պահպանություն իրականացնող լիազոր մարմիններին հնարավորինս տարանջատել այդ տարածքները, տեղադրել համապատասխան նախազգուշական տարբերանշաններ, ձեռնարկել համապատասխան միջոցառումներ այդ տարածքների պահպանության ուղղությամբ: Քննչական ստորաբաժանումների հետ կապված աշխատանքները ակտիվացնելու առումով և այս բնույթի հանցագործությունների քննության տակտիկային և մեթոդիկային առավելագույնս տիրապետելու նպատակով քննիչների համար անցկացնել մասնագիտական պարապմունքներ»,- նշեց Պետրոսյանը:

Նրա խոսքով` պատմամշակութային հուշարձանների պահպանության վերաբերյալ քրեական գործերի մասին խորհրդակցության ժամանակ հաշվի են առնվելու բոլոր գերատեսչությունների կողմից ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները և քննարկման արդյունքները ներկայացվելու են համապատասխան պետական մարմին:

ՀՀ քրեական օրենսգրքում պատմության ու մշակույթի հուշարձանների ոչնչացնելու կամ վնասելու վերաբերյալ նախատեսված է երկու քրեական հոդված.

Հոդված 180.Առանձնակի արժեք ունեցող առարկաներ հափշտակելը

  1. Պատմական, գեղարվեստական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր հափշտակելը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով:

Հոդված 264. Պետության պահպանության տակ գտնվող պատմության, մշակույթի հուշարձանները, ինչպես նաեւ պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաները կամ փաստաթղթերը ոչնչացնելը կամ վնասելը՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League