Հոլիվուդյան աստղեր, ովքեր տարիների ընթացքում գիրացել են
PHOTOԳրեթե բոլորն էլ գիրանում են, սակայն այս անգամ խոսքը չի վերաբերում մի քանի կիլոգրամ քաշ հավաքելուն, ուղղակի կան հայտնիներ, ովքեր անճանաչելիորեն գիրացել են։
Ռիհաննան 2014-2017թթ ընկած ժամանակահատվածում գիրացել է 15 կգ-ով։ Ռիհաննան միշտ էլ եղել է տոնուսի մեջ, իսկ մի պահ ամեն ինչ այլ կերպ է ընթացել։ Միայն համաշխարհային ԶԼՄ-ների ուշադրություն դարձնելուց հետո, Ռիհաննան ստիպված է եղել լ մեծ չափերի հագուստ կրել։

Մրայա Քերին 2008-2017թ ընկած ժամանակահատվածում գիրացել է 40 կգ-ով։ Ամերիկացի երգչուհին, ով կարիերայի սկզբում եղել է բարեկազմ, որևէ պահի, երևի թուլացել է և գիրացել է։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նա 65 կգ-ից դարձել է 95 կգ, իսկ մեկ այլ տեղեկություններով՝ 120 կգ։

Եվա Լոնգորիան 2015-2017թթ ընկած ժամանակահատվածում գիրացել է 10 կգ-ով։ Նր կազմվածքը համարվում էր ամենաներդաշնակը, իսկ դերասանուհին բազմիցս հայտարարել է, որ նա գիրացման հակված չէ։ Սակայն, միգուցե, անձնական անհաջողությունները պատճառ եղան, որ 40-ամյա երգչուհին սկսեց գիրանալ։ Նա խոստովանել է, որ ինքը թուլացել է և թույլ է տվել իրեն լինել ոչ իդեալական։

Ամերիկացի երգչուհի Կեշան 2010-2016թթ ընթացքում գիրացել է 30 կգ-ով։ Այն բանից հետո, երբ դերասանուհին լայն ճանաչում ձեռք բերեց, նա ԶԼՄ-ներին տեղեկացրել է, որ պրոդյուսերի կողմից բռնության զոհ է եղել, ինչպես նաև հայտնի Դոկտոր Լուկը նրան թմրադեղեր է տվել և նույնպես բռնություն է գործադրել։ Դատարանը արհամարհել է Կեշիի հայտարարությունը և նրան պարտադրել է ուսումնասիրել պրոդյուսերի հետ պայմանագիրը։ Արդյունքում երգչուհին նյարդային ջղաձգումներ է ունեցել և գիրացել 30 կգ-ով։

Կանադացի փոփ և ռիթմ-և-բլյուզ ժանրերի երգչուհի Նելլի Ֆուրտադոն 2001-2017թթ ընթացքում գիրացել է 20 կգ-ով։ Տարիքի ընթացքում նա գիրացել է և չի փորձել այն թաքցնել։

1
Widest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summari...
2
EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in Armenia
3
Unibank Became a Member of BAFT
4
Heading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live
5
How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platfo...



