Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ քննչական կոմիտեն առաջարկում է անտառային ապօրինի հատումների համար ավելի խիստ պատիժ սահմանել

SOCIETY

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հանդես է եկել  «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  նախագծով, որի նպատակն է ավելի խիստ պատիժներ սահմանել անտառային ապօրինի հատումների համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախագծի ընդունման արդյունքում անտառային ֆոնդի տարածքներում, ինչպես նաև անտառային ֆոնդի մեջ չմտնող տարածքներում հատումներն արգելված ծառերը, թփերը հատելու կամ ոչնչացնելու, պետական կամ մասնավոր սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելու կամ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելու համար կնախատեսվեն ավելի խիստ պատիժներ, և պետությունը կապահովի մարդու իրավունքների պաշտպանության՝ իր պոզիտիվ պարտականությունը:

«Բացի այդ, Նախագծի ընդունմամբ կստեղծվեն շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված անհրաժեշտ պատժիչ քաղաքականության նախադրյալներ՝ ապահովելով էկոլոգիական բացասական հետևանքների դեմ պայքարի քառաստիճան համակարգի կետերից յուրաքանչյուրի իրականացումը»,- նշում է ՀՀ քննչական կոմիտեն:

ՀՀ քննչական կոմիտեն ներկայացնում է  իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«ՀՀ սահմանադրության 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների առջև:

Սահմանադրական այս իրավունքը զերծ չէ տարաբնույթ ոտնձգություններից, սակայն պետությունն ունի պոզիտիվ պարտականություն՝ պաշտպանել շրջակա միջավայրը և ապահովել անվտանգ շրջակա միջավայր մարդկանց համար:

Էկոլոգիական իրավունքի առավել կոպիտ և վտանգավոր խախտումները հանդիսանում են հանցագործություններ և պատժելի են անգամ ազատազրկման ձևով պատիժներով՝ հիմք ընդունելով էկոլոգիական իրավունքի խախտման առկա և նախատեսվելիք հետևանքները, դրա ազդեցությունը մարդկանց և ազգաբնակչության առողջության վրա:

Ելնելով մարդկանց, հասարակության, պետության համար պատշաճ բնական միջավայրի պահպանության անհրաժեշտությունից և այն փաստից, որ շրջակա բնական միջավայրը չի ճանաչում պետական սահմաններ, պետությունները պարտավոր են պատշաճ ուշադրություն դարձնել բուսական աշխարհի պաշտպանությանը: Առկա գլոբալ բնապահպանական հարցերը (կլիմայի փոփոխություն, օզոնային շերտի քայքայում, կենսաբանական բազմազանության կրճատում) արդեն իսկ բացասական են ազդում մարդկանց առողջության և անվտանգության վրա, հետևաբար մարդու գործունեությամբ պայմանավորված բացասական ազդեցությունը նվազեցնելուն ուղղված արդյունավետ միջոցների կիրառումը խիստ արդիական է և անհրաժեշտ:

Էկոլոգիական բացասական հետևանքների դեմ պայքարն իրականացվում է 4 ուղղություններով.

1 . կանխարգելիչ գործողությունների իրականացում,

2 . բուսածածկի և էկոհամակարգերի պաշտպանություն,

3 . արդյունավետ պատժիչ քաղաքականության իրականացում,

4 . համագործակցություն:

Սույն Նախագծով առաջարկվող լուծումները հանգեցնում են արդյունավետ պատժիչ քաղաքականության իրականացմանը:

Միավորված ազգերի կազմակերպության եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Շրջակա միջավայր Եվրոպայի համար» 23-25 հունիսի 1998 թվականի նախարարների չորրորդ կոնֆերանսում էկոլոգիական քաղաքականության հանձնաժողովի կողմից ներկայացվել է «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» Կոնվենցիան, որտեղ հանգամանալից անդրադարձ է կատարվում շրջակա միջավայրի պահպանության, պաշտպանության, բարելավման և կայուն ու էկոլոգիապես անվտանգ զարգացումն ապահովելու անհրաժեշտությանը: Միաժամանակ Կոնվենցիայի 3-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր Կողմ ընդունում է անհրաժեշտ օրենսդրական, կանոնակարգող և այլ միջոցներ, ներառյալ միջոցներ` ուղղված սույն կոնվենցիայի տեղեկատվության մատչելիությանը, հասարակայնության մասնակցությանը, արդարադատության մատչելիության դրույթների իրականացումը կարգավորող նորմերի համատեղելիությանը, ինչպես նաև պատշաճ միջոցներ՝ ուղղված այդ դրույթների կիրառման ապահովմանը` սույն Կոնվենցիայի դրույթների իմպլեմենտացիայի նպատակով` հստակ, թափանցիկ և համաձայնեցված դաշտ ձևավորելու համար:

«Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանման մասին» 19.09.1979 թվականին Բեռնում ընդունված կոնվենցիան, որը Հայաստանը վավերացրել է 01.08.2008 թվականին, ևս նախատեսում է բնական միջավայրի պահպանության վերաբերյալ նորմեր: Մասնավորապես՝ նշված Կոնվենցիայի 5-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է ձեռնարկի համապատասխան և անհրաժեշտ օրենսդրական ու վարչական միջոցներ` 1-ին հավելվածում նշված վայրի ֆլորայի տեսակների հատուկ պահպանությունն ապահովելու նպատակով: Պետք է արգելվի նման բույսերը դիտավորությամբ պոկելը, հավաքելը, կտրելը կամ արմատախիլ անելը:

Պետության կողմից միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների իրականացումը հնարավոր է միայն այն դեպքերում, երբ այդ գործընթացին լիարժեքորեն ներգրավված են և՛ պետությունը, և՛ հասարակությունը:

ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատման համար, սակայն այդ հոդվածի մասերի սանկցիան համահունչ չէ դիսպոզիցիայում նկարագրված գործողությունների բնույթին և ծանրության աստիճանին»,- նշված է հիմնավորման մեջ:

ՀՀ քննչական կոմիտեն առաջարկում է Հայաստանի Հանրապետության  Քրեական օրենսգրքում կատարել հետևյալ փոփոխությունները.

 «Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետև` Օրենսգիրք) 296-րդ հոդվածում`

1-ին մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»;

2-րդ մասի 2-րդ կետում «տարածքներում» բառից հետո լրացնել «կամ էկոլոգիական աղետի կամ արտակարգ էկոլոգիական դրության գոտում» բառերը;

2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ և 7-րդ կետերով.

«6) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

 7) կատարվել է շահադիտական դրդումներով»;

2-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ. «պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»

3-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ. «պատժվում են ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:

Հոդված 2. Օրենսգրքի 297-րդ հոդվածում

1-ին մասի սանկցիայի «երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի» բառերը փոխարինել «յոթհարյուրապատիկից հազարապատիկի» բառերով, իսկ «երկու» բառը «չորս» բառով.

2-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ. «պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տաս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League