Տղամարդուն դուր գալու հինգ արագ միջոց
LIFE
1. Տղամարդն աչքերով է սիրում: Սադրիչ հագուստ, հմայիչ ժպիտ ու սեփական անկրկնելիության հանդեպ հավատ, եւ նա անպայման կնկատի ձեզ:
2. Տղամարդկանց գրավում են հանելուկները: Եթե խորհրդավոր անծանոթուհու գաղափարը ձեզ հին է թվում, ապա գաղտնի ծառայության գործակալը միանգամայն ժամանակակից եւ հանելուկային է:
3. Ցանկացած տղամարդու կարելի է նվաճել մանկական միամտությամբ եւ բարությամբ: Անկեղծ հայացքն ու աշխարհի մանկական ընկալումը նրան այնպիսի հիացմունք կպատճառեն, որ կցանկանա հոգ տանել ձեր մասին՝ մինչեւ «մեծանաք»:
4. Տղամարդը կսկսի կարոտել, եթե նախ ուրախ տոնի նման ներխուժեք նրա կյանք, իսկ հետո որոշ ժամանակով անհետանաք: Եթե առանց ձեզ կյանքը նրա համար անտանելի դառնա, ուրեմն նա ձերն է:
5. Յուրաքանչյուր տղամարդ ուզում է հավատալ, որ աշխարհում բոլոր հարցերն ինքն է լուծում: Նրան դյուրին խնդիր առաջադրիր, իսկ երբ լուծի այն, գովաբանիր եւ հասկացրու, որ առանց նրա երբեք չէիր կարողանա անել դա:




















































