Ալբինոս մարդկանց հիպնոսացնող գեղեցկությունը հերթական գեղեցիկ ֆոտոշարքում
LIFE
Lratu24.ru-ն գրում է.
Ալբինոսներն այն մարդիկ են, ովքեր գենետիկորեն զուրկ են տիրոզինազ արտադրող ֆերմենտից: ԴՆԹ-ի հատուկ կառուցվածք ունեցող այս մարդիկ մյուսներից տարբերվում են կաթնասպիտակ մաշկով, շատ բաց գույնի մազերով, աչքերի գրեթե գունազուրկ եղջերաթաղանթով:
Այս յուրահատկությունները շատ խնդիրների պատճառ են դանռում, ինչպես բժշկական, այնպես էլ հոգեբանական առումով: Օրինակ՝ նրանց մաշկը չի արևհարվում, այլ կարմրում է արևի շողերից:
Միջնադարում ալբինոսներին ուղղակի այրում էին խարույկին՝ համարելով սատանայի օգնականներ: Ներկայումս նրանց խտրական չեն վերաբերվում, սակայն նրանցից զգուշանում են:
Իսկ որոշ աֆրիկյան երկրներում ալբինոսները լուրջ վտագված են: Տեղացի կախարդներն ասում են, որ անգույն մարդկանց մարմնի մասերը եռապատկում են կախարդանքների և դեղերի ուժը: Ալբինոսների համար մեծ գին են վճարում վարձու մարդասպաններին՝ հաճախ ավելի շատ, քան միջին վիճակագրական աֆրիկացին վաստակում է ողջ տարվա ընթացքում
Այդ պատճառով՝ հաճախ հատուկ կացարաններ են կառուցում ալբինոս երեխաների համար, որտեղ նրանց հոգ են տանում, կրթում են, իսկ կացարանները պաշտպանում են զինվորները:
Վիճակագրության համաձայն՝ ալբինոսները 6 անգամ ավելի հաճախ հանդիպում են սևամորթների, քան եվրոպացիների մոտ: Ամեն 3000 սևամորթ երեխաներից մեկը ալբինոս է լինում: Հնարավոր է՝ դա կապված լինի մոտ արյունակցական կապ ունեցող անձանց միջև ամուսնություններից, ինչպիսիք հաճախ են հանդիպում աֆրիկյան ցեղերում:
ԱՄՆ-ում և այլ զարգացած երկրներում ստեղծվել են ալբինոսների պաշտպանության ակումբներ, որտեղ էլ նրանց տվել են «անգույն» անվանումը: Ակումբների հիմնադիրները փորձում են ազդել մարդկանց մտածելակերպի վրա և ապացուցել, որ ֆերմենտների ոչ սովորական «փաթեթ» ունեցող անձինք ուրիշ ոչնչով չեն տարբերվում սովորական մարդկանցից:
Հատկանշական է, որ ալբինիզմի գենը ռեցեսիվ է: Եվ անսովոր երեխայի ծնունդը նշանակում է, որ այն առկա է երկու ծնողների մոտ: Իսկ երկու ռեցեսիվ գեների միավորումից կարող է առաջանալ մեկ դոմինանտը:
«Անտեսված գեղեցկություն» նախագիծը, որի վրա նկարչուհի Հասմիկ Ավետիսյանն աշխատում է արդեն շատ տարիներ, ալբինոսերի մասին պատմելու փորձ է: Նրա միշտ ջերմ ու հյուրընկալ արվեստանոցը դարձավ է՛լ ավելի վառ ու գեղեցիկ, երբ հայտնվեցին այս զարմանալի մարդկանց դիմանկարները:




















































