Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Սահմանված ժամանակացույցով շարունակվում են միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքները

SOCIETY

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի համաձայն` համապատասխան աշխատանքային խումբը շարունակում է հողի և գույքի վարձակալության, ինչպես նաև կառուցապատման միասնական բազաների ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների հետ կապված էլ զեկուցվել է, որ դրանք ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Հանձնարարվել է կատարվող աշխատանքների ընթացքը պահել մշտական վերահսկողության ներքո՝ խստորեն հետևելով որակի ապահովմանը:

Նախորդ շաբաթ քաղաքային տնտեսության մի շարք ուղղություններով իրականացված աշխատանքների արդյունքների հետ կապված՝ զեկուցվել է, որ մասնավորապես, ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում հայտնաբերվել են իրավախախտման 4 դեպք, որոնց հետևանքները վերացվել են: Վարչական շրջանների ղեկավարներին և պատասխանատուներին հանձնարարվել է շարունակել գործընթացի նկատմամբ սահմանված խիստ հսկողությունը:

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 8 վարչական արձանագրություն և ապամոնտաժվել է չգործող մեկ կրպակ: Սեզոնային գործոնով պայմանավորված ապօրինի առևտրի ակտիվացումը կանխարգելելու նպատակով հանձնարարվել է շարունակել ուժեղացված հսկողությունը:

Քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող ամենօրյա աշխատանքների արդյունքում նախորդ շաբաթ կազմվել է 14 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է վարչական շրջանների հետ շարունակել ամենօրյա աշխատանքներն ու խստորեն հետևել սահմանված ժամանակացույցի համաձայն սանմաքրման աշխատանքների պատշաճ իրականացմանը:

Մայրաքաղաքի տարածքում գտնվող աղբավայրերում շարունակվում են խստացված հերթապահությունները՝ հնարավոր հրդեհները կանխարգելելու և ծխահարումից խուսափելու նպատակով: Այս համատեքստում զեկուցվել է, որ իրականացվում են աղբավայրերի հողածածկման աշխատանքներ, անհրաժեշտության դեպքում, ԱԻՆ համապատասխան ծառայությունների հետ համատեղ, կազմակերպվում է նաև աղբավայրերում նկատված հրդեհների օջախների արագ մեկուսացում և հրդեհաշիջում: Հանձնարարվել է շարունակել ամենօրյա խստացված հերթապահությունները:

Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մասնավոր տնտեսվարողների մասնակցությամբ մայրաքաղաքի զբոսայգիներում և ընդհանուր օգտագործման այլ տարածքներում շարունակվում են մաքրման, խոտհնձի, կրապատման, ծաղկապատման, ինչպես նաև ծառերիբուժման ու ձևավորման աշխատանքները: Հաշվի առնելով շոգ եղանակային պայմանները՝հանձնարարվել է շարունակել ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների և ծաղկապատ հատվածների եռահերթ ոռոգման ապահովումը:

Խորհրդակցության շրջանակում նաև զեկուցվել է, որ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող «Արի տուն» ծրագիրը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով շարունակվում է համագործակցությունը նախարարության համապատասխան ծառայությունների հետ: Ըստ այդմ նշվել է, որ ծրագրի անցած 7 փուլերի ընթացքում մայրաքաղաքի 88 հյուրընկալ ընտանիքներ արդեն իսկ ընդունել են 117 երեխաների: Հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել նախարարության հետ իրականացվող աշխատանքների ընթացքն ու ծրագրի վերջին՝ 8-րդ փուլից հետո զեկուցել արդյունքների մասին:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League