Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը մեկնել է Սարաևո
SPORTՀայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը օգոստոսի 7-ին մեկնել է Բոսնիա և Հերցեգովինա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, օգոստոսի 9-ին ժամը 22:00-ին, ԱԱ-2019-ի ընտրական փուլի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը կհանդիպի Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ:
Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչի գլխավորությամբ մրցավայր են մեկնել 11 խաղացող.
- Ամիրխանով Ամիրան – «Ուրարտու», Հայաստան
- Քրիս Յանկու Օսկիյան – «Սակարյա Բասկետ», Թուրքիա
- Չիվիչյան Կարեն – «Այդահո Բենգալս» , ԱՄՆ
- Ռայան Բոաթրայթ – «Բեշիքթաշ», Թուրքիա
- Թադևոսյան Ալբերտ - Առանց ակումբ
- Ալլան Հեսս – «Բազել Ստարվինգս» Շվեցարիա
- Թավակալյան Արտյոմ – «Դելեվր Սթեյթ», ԱՄՆ
- Մկրտիչյան Արկադի – «Այդահո Վանդալս», ԱՄՆ
- Անդրանիկ Չրաբաշ – «Բատլեր Բուլդոգս», ԱՄՆ
- Քոչինյան Արարատ – «Օրիոն», Ռուսաստան
- Լուկաս Ֆիշեր – «Գրան Կանարիա», Իսպանիա
Մեր պատվիրակությունը ղեկավարում է ՀԲՖ փոխնախագահ Արա Պողոսյանը:
Հայաստանի հավաքականը հանդես է գալիս Ա ենթախմբում, որտեղ նրա մրցակիցներն են Բոսնիա և Հերցեգովինան, Սլովակիան և Շվեդիան: Հավաքականը անցկացրած երկու հանդիպումներում հաղթանակներ է տարել և այս պահին 4 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
1
Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation ...
2
Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Conc...
3
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
4
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...
5
The Armenian UBPay system partners with iSend remittance global service



