Չինաստանում երեք դպրոցականներ դաժանորեն սպանել են ուսուցչուհուն
SOCIETYՉինաստանի Հունան գավառում 11-13 տարեկան երեք դպրոցականներ դաժանորեն սպանել են ուսուցչուհուն, հետո գողացել նրա բջջային հեռախոսն ու փողերը: Այս մասին գրում է տեղական «Սինցզին բաո» պարբերականը:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, աշակերտները զբոսնելիս են եղել դպրոցի մոտակայքում, երբ որոշել են թալանել պահպանության աշխատակցի փոխարեն հերթապահող ուսուցչուհուն: Աշակերտները մտել են դպրոց, հարձակվել 52-ամյա ուսուցչուհու վրա եւ փայտե մահակով ծեծի ենթարկել նրան, այնուհետեւ փակել բերանն ու թողել զուգարանում, որտեղ կինը ստացած վնասվածքներից մահացել է:
Ոստիկանությունը մարդասպաններին ձերբակալել է երկուշաբթի: Պարզվել է, որ նրանք նույն դպրոցի աշակերտներ են:
1
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
2
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
3
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat



