Թուրքիան եւ Ավստրալիան միասին են հետաքննում ինքնաթիռում ահաբեկչություն նախապատրաստելու հանգամանքները
INTERNATIONAL NEWSԹուրքիայի եւ Ավստրալիայի իշխանությունները սկսել են Etihad Airways ավիաընկերության օդանավում ահաբեկչություն նախապատրաստելու հանգամանքների համատեղ հետաքննությունը։ Haber 7 հեռուստաալիքը նշում է, որ այս մասին ասվում է Թուրքիայի անվտանգության վարչության հայտարարությունում։
«Երբ տեղեկացանք այն մասին, որ Սիդնեյում ձերբակալվածներից առգրավված պայթուցիկը ենթադրաբար Թուրքիայից են բեռնատար չվերթով Ավստրալիա առաքել, սկսվել է այդ միջադեպի համատեղ հետաքննությունը»,-ընդգծվում է հայտարարությունում։
Անցյալ շաբաթվա վերջում ոստիկանությունը ինքնաթիռում պայթյուն կազմակերպելու փորձի կասկածանքով ձերբակալել է Սիդնեյի չորս բնակչի։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



