Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


ԵԱՏՄ նոր կարգավորումները կարող են դժվարություններ առաջացնել հայ-վրացական հարաբերությունների համար. Հրանտ Միքայելյան

SOCIETY

Tert.am-ը Կովկաս ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանի հետ զրուցել է հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Եվրասիական տնտեսական միության նոր պահանջների մասին:  Ըստ այդ պահանջների՝ առանց մաքսազերծման կարելի է ներմուծել մինչև 5 կգ կարանտինային հսկողության ենթակա բուսասանիտարական արտադրանք (գրեթե բոլոր տեսակի մրգերը և բանջարեղենը): Շուտով ուժի մեջ կմտնեն նոր սահմանափակումներ ԵԱՏՄ համաձայնագրի մի շարք դրույթների հետ կապված, որոնց թվում կա նաև մեքենաների մաքսազերծման հետ կապված դրույթ: Մելիքյանը նկատեց, որ ԵՏՄ կարգավորումների միայն մի փոքր հատվածն է ուժի մեջ մտել, ինչը հետագայում կարող է խնդիրներ առաջացնել հայ-վրացական առևտրաշրջանառության համար: Սակայն նա գտնում է, որ Վրաստանի և ՀՀ-ի համագործակցության համար նոր տարբերակներ կմշակվեն: 

-Պարո՛ն Միքայելյան, հաշվի առնելով այն, որ Վրաստանը ԵՄ-ի հետ համագործակցող պետություն է՝ ինչպե՞ս է ՀՀ-ն ԵԱՏՄ-ի նոր կարգավորումներով հայ-վրացական հարաբերությունները շարունակելու, հնարավո՞ր է՝ վտանգվի Վրաստանի հետ առևտրաշրջանառությունը: 

- Այն դրույթները, որոնք արդեն իսկ ուժի են մտել, ԵԱՏՄ կարգավորումների միայն մի փոքր հատվածն են: Նոր կարգավորումներն ու տուրքերը հիմնականում կսկսեն գործել 2018-2022 թվականներին: Իհարկե, սա կարող է դժվարություններ առաջացնել հայ-վրացական առևտրի համար, քանի որ այս պահի դրությամբ հայ-վրացական առևտուրը հարկվում է գրեթե զրո տոկոսով: Հայաստանում ու Վրաստանում արդեն մեկ տարի է՝ բանակցություններ կան առևտրի մասով, կարծում եմ՝ եկող տարվա մեջ ինչ-որ որոշում կընդունվի, և առևտրաշրջանառության նոր ձևաչափ կընտրվի, կհստակեցվի, թե ինչ հարկեր կլինեն: 

- Իրականում հայ-վրացական հարաբերությունները երկկողմ են, հուշագրեր կան, ավելին՝ վերջին շրջանում վարչապետների և այլ պաշտոնյաների մակարդակով հանդիպումներ ն լինում: Մենք կարո՞ղ ենք երկկողմ հարաբերությունների պայմանավորվածությունների վրա հիմնվել, թե՞ նոր դրույթների ուժի մեջ մտնելուց հետո ելքեր պետք է որոնենք, որոնք կարող են նաև ուշացած լինել: 

- Այս պահին իրավիճակ է փոխվում: Առաջին հերթին մեր բյուրոկրատիան և ընդհանրապես արտաքին քաղաքականությունը մի քիչ ակտիվացել է: Երկրորդ ու ավելի կարևոր հանգամանքն այն է, որ Վրաստանի կողմից հետաքրքրվածություն կա, որը վերջին տարիների պակասել էր, քանի որ նախկինում միայն Հայաստանն էր հետաքրքրված համագործակցությամբ: Հիմա հանդիպումներ են լինում ոչ միայն երկրների վարչապետների մակարդակով, այլև նախարարների մակարդակով էլ գրեթե ամեն ամիս այցելություններ լինում են: Այսինքն՝ այդ բանակցություններն ակտիվ գնում են: 

-Ի՞նչ հստակ տարբերակներով կարելի է խուսափել Վրաստանի հետ հարաբերությունների վատթարացման վտանգից: 

-Ես կարող եմ զուտ սուբյեկտիվ տարբերակներ նշել, օրինակ՝ կարող է լինել ԵԱՏՄ-ի ընդհանուր որոշում Վրաստանի մասով: Այսինքն՝ ՀՀ-ն ընդունում է ԵԱՏՄ-ի հարկային նոր դրույքաչափերը, բայց ԵԱՏՄ-ն Վրաստանի համար տոկոսներն իջեցնում է, որպեսզի Հայաստանի և Վրաստանի առևտուրը չվնասվի: Կարող է նաև ՀՀ-ն բացառությունների հնարավորություն ստանա, ինչը, կարծում եմ, որ երկարատև լինել չի կարող: Կարող է նաև այլ որոշում լինել, որոնց մասին մենք չգիտենք, բայց գոնե այս 2 տարբերակը կարող է կիրառելի դառնալ: 

- Հաշվի առնելով ռուս-վրացական հարաբերությունները, ԵԱՏՄ-ում ՌԴ-ի դիրքը՝ որքանո՞վ եք իրական համարում այն սցենարը, որ ՌԴ-ն Վրաստանի համար բացառություն անի: 

- Իհարկե ՌԴ ն շատ մեծ կշիռ ունի ԵԱՏՄ-ում, բայց որոշումները միասնական են ընդունվում՝ 5 երկիրը պետք է համաձայնեն այս կամ այն որոշումներին: Մի երկրի քվեարկությամբ որոշում չի կայացվում, այսինքն՝ ՌԴ-ն, երբ ցանկանում է որոշում կայացնել, այլ միջոցների է դիմում, օրինակ՝ առաջարկում է այլ բան այդ որոշման դիմաց: Կարծում եմ՝ հիմա էլ նույն կերպ կլինի: Սակայն այստեղ խնդիրն այն է, որ հայ-վրացական հարաբերությունները ԵԱՏՄ մյուս պետություններին չեն հետաքրքրում, մեծ դժվարություն չի լինի: Իհարկե, Վրաստանը չի կարող ստանալ այն առավելությունները, որոնք ունեն ԵԱՏՄ երկրները միմյանց միջև: Հայաստանի ու Վրաստանի միջև կարող է զրո տոկոս է հարկվում, որոշ դեպքերում՝ մի քիչ բարձր, ԵԱՏՄ-ի պարագայում դա կարող է Վրաստանի համար իջնել կես տոկոսով: Հնարավոր է՝ Վրաստանի համար սա շահեկան լինի, այս պարագայում հայ-վրացական հարաբերությունները չեն տուժի: Կարծում եմ՝ ամենակարևորն այն է, թե կողմերն ի՞նչ են ուզում՝ ցանկանո՞ւմ են, որ չտուժեն հարաբերությունները, թե ոչ: Այս պահին հստակ երևում է, որ ցանկանում են, որ երկկողմ հարաբերությունները չտուժեն:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League