Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Սիրիայում լարվածության թուլացման գոտիների ստեղծումը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլյութ Չավուշօղլուն կիրակի հանդիպման ընթացքում քննարկել են Սիրիայում լարվածության թուլացման գոտիների ստեղծումն ու այդ երկրում հրադադարի ռեժիմը։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի ԱԳ նախարարությունը։
«Նախարարներն առարկայնորեն քննարկել են իրադրությունը Սիրիայում, նաեւ՝ այդ երկրում լարվածության թուլացման գոտիներ ստեղծելու հուշագրի, հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ քաղաքական կարգավորման գործընթացին օժանդակելու համատեքստում։ Քննարկվել են ռուս-թուրքական հարաբերությունների առանձին հարցեր»,-ասվում է հաղորդագրությունում։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



