Չինաստանի հարավ-արեւելքում շոգի պատճառով խմելու ջրի խնդիր է առաջացել
INTERNATIONAL NEWSՉինաստանի հարավ-արեւելքում վերջին շրջանում հաստատված սարսափելի շոգը հանգեցրել է Չունցին քաղաքում եւ հարակից 15 շրջաններում երաշտի: Օգոստոսի 5-ի դրությամբ 21 հազար մարդ խմելու ջրի խնդիր ունի, հաղորդում է Սինհուա գործակալությունը:
Ջրհեղեղների եւ երաշտի դեմ պայքարի քաղաքային շտաբի հաղորդմամբ՝ տարերքի դեմ պայքարում 34 հազար մարդ եւ 153 մեքենա է ներգրավվել՝ բնակչությանը ջուր հասցնելու նպատակով:
Անցյալ ամսվա ընթացքում Չունցինում հիմնականում օդի ջերմաստիճանը +35 աստիճանից բարձր է եղել: Երաշտային եղանակը քաղաքում կարող է պահպանվել մինչեւ օգոստոսի կեսերը: Երբեմն օդի ջերմաստիճանը կարող է հասնել +38+40 աստիճանի:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



