3 տուն, 2 բնակարան, Hummer մեքենա և աշխատանքի վարձատրությունից ստացած եկամուտ. Սեդրակ Սարոյանի հայտարարագիրը
SOCIETYԱզգային Ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, գեներալ Սեդրակ Սարոյանը օգոստոս ամսվա սկզբին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի, եկամուտների հայտարարագիրը:
Անշարժ գույքի մասով հայտարարագրում նշված է, որ գեներալ Սարոյանն ունի 4 հողամաս, 3 անհատական բնակելի տուն` կառուցված հողամասի վրա՝ իր տնտեսական շինություններով, 2 բնակարան, 3 հողին ամրակայված այլ անշարժ գույք, և 1 ՀՀ օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այլ շինություն:
Պատգամավորի դրամական միջոցները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, կազմել է 8 մլն դրամ:
Տարեսկզբից մինչև մանդատը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտներն, ընդհանուր առմամբ, կազմել են 1,976,500 դրամ, որը ստացել է աշխատանքի վարձատրությունից:
Շարժական գույքի մասով՝ Սեդրակ Սարոյանն ունի HUMMER H2 մակնիշի ավտոմեքենա:



