Բաքվի Վերաքննիչ դատարանը քննում է Մարատ Ուելդանովի բողոքը
INTERNATIONAL NEWSԲաքվի Վերաքննիչ դատարանը սկսել է քննել Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի հայազգի քաղաքացի Մարատ Ուելդանովի վերաքննիչ բողոքը:
ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ դատավոր Աֆլաթուն Գասինովի նախագահությամբ անցկացվող նիստում հստակեցվել են մեղադրյալի տվյալները: Դատաքննությունը տեղի կունենա օգոստոսի 9-ին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 28-ին դատարանը Մարատ Ուելդանով-Գալուստյանին դատապարտել է 8 տարի ժամկետով ազատազրկման:
Ուելդանով-Գալուստյանն ավստրիական Do&Co ընկերության աշխատակից է, որը զբաղվում է արտերկրերում սննդի կազմակերպումով ու Բաքվում գործուղման մեջ էր գտնվում։ Ավստրիական Do&Co-ն 2016-ի հունիսի 6-ին նրան գործուղել էր Formula-1-ին Բաքու, որտեղ ժամանելուց հետո նա այլես կապ չի հաստատել։ Նրան մեղադրում են թմրադեղերի, հոգեմետ նյութերի ապօրինի պատրաստման, ձեռքբերման կամ իրացման մեջ։
Լրատվամիջոցների տվյալներով՝ Ադրբեջանում ՌԴ դեսպանատունը կալանավորվածի ազգականներին առաջարկել են ըմբռնումով վերաբերել այդ երկրի յուրահատկությանը, որտեղ «հայկական ծագումը չափազանց բարդացնում է նրա պաշտպանությունը»։



