Լոլիկով և խոզապուխտով պիցցա
LIFEԲաղադրիչներ
- Խմորի համար՝
- խմորիչ - 1գր
- ալյուր - 160գր
- ձիթայուղ - 10մլ
- ջուր - 80մլ
- աղ - 1 պտղունց
- Սոուսի համար՝
- լոլիկ - 2 հատ
- սխտոր - 1/2 հատ
- կանաչի - 1/2ճ/գդ (չորացրած)
- աղ - 1թ/գդ
- շաքարավազ - 1թ/գդ
- Միջուկի համար՝
- պանիր մոցարելլա - 300գր
- խոզապուխտ - 200գր
- երշիկ - 70-100գր(սալյամի)
- լոլիկ - 1-3 հատ
Պատրաստման եղանակ
- Բացում ենք խմորիչը գոլ ջրում, ավելացնում ձիթայուղի կեսն ու ալյուրը և հունցում խմոր, ընթացքում ավելացնում ենք մնացած ձիթայուղն ու աղը: Պատրաստի խմորը փաթաթում ենք ցելոֆանով ու թողնում հանգստանա 30 րոպե:

- Սոուսի պատրաստման համար կեղևազրկում և ճզմում ենք լոլիկը, ավելացնում ենք չորացրած կանաչին և եփում միջին կրակի վրա մինչև եռալը: Ապա ավելացնում մանր կտրատված սխտորը, աղն ու շաքարավազը, թողնում ևս 1 րոպե, ապա հանում կրակից և հարում բլենդերով կամ հարիչով:

- Մոցարելլան անցկացնում ենք քերիչով: Բարակ շերտերով կտրատում ենք խոզապուխտը, սալյամին և լոլիկը:

- Բացում ենք խմորը բարակ շերտով, դնում տապակի վրա, քսում սոուսի կեսը և ավելացնում քերիչով անցկացրած պանիրը (թողնում մի փոքր պամիր միջուկի վրա շաղ տալու համար): Շարում ենք կտրատված խոզապուխտը, սալյամին և լոլիկը, ապա շաղ տալիս վրան մնացած պանիրը և թխում ջեռոցում 10 րոպե 300 աստիճանում:

- Եվ ահա համեղ պիցցան պատրաստ է:

Լոլիկով և խոզապուխտով պատրաստի պիցցան կտրատում ենք և մատուցում որևէ զովացուցիչ հյութի հետ:
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
Converse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia
4
IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers
5
Ucom Issues Warning on New Wave of Phone Scams



