Ճապոնիայում թայֆունն էլեկտրականությունից զրկել է 11 հազար մարդու
INTERNATIONAL NEWSՃապոնիայի Կագոսիմա պրեֆեկտուրայում գրանցվել է «Նորու» ուժեղ թայֆունը, որին երկրում տրամադրվել է «5» կարգային համարը, հոսանքազրկվել է 11 հազար ընտանիք, հայտնել է Kyushu Electric Power էներգետիկ ընկերությունը, որը սպասարկում է այդ տարածաշրջանը։
Թայֆունը հասել է պրեֆեկտուրայի կղզիներ՝ իր հետ բերելով քամի ու անձրեւ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Օդերեւութաբանների կարծիքով, նման ինտենսիվության անձրեւ 50 տարին մեկ է լինում։ Որոշ շրջաններում քամու ուժգնությունը գերազանցել է վայրկյանում 30 մետրը։ Թայֆունը շատ դանդաղ է շարժվում դեպի հյուսիս- արեւելք, ինչի հետեւանքով վատ եղանակը սովորականից երկար է տեւում։
Թայֆունի կենտրոնում ճնշումը կազմում է 965 հեկտոպասկալ։ Քամու արագությունը կենտրոնում հասնում է մինչեւ վայրկյանում 35 մետրի, պոռթկումների ժամանակ՝ մինչեւ վայրկյանում 50 մետրի։
Ակնկալվում է, որ կիրակի թայֆունը կհասնի Կյուսյու կղզի։ Եթե այն չփոխի ուղղությունը, ապա մոտ օրերս կհասնի նաեւ Հոնսյու կղզի եւ Տոկիո։



