Yerevan, 23.September.2026,
00
:
00
BREAKING


Կարեն Կարապետյանը խորհրդակցություն է անցկացրել Արմավիրի մարզում

POLITICS

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Արմավիրի մարզում օգոստոսի 4-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, աշխատանքներն ու անելիքները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և հիմնական ցուցանիշները` Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշել է, որ հանրապետության ՀՆԱ ցուցանիշում մարզի մասնաբաժինը 2015-2016 թթ. կազմել է 5-6 տոկոս: Համախառն գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմում է 167 մլրդ ՀՀ դրամ:

Գյուղատնտեսությամբ զբաղվում են 48002 գյուղացիական և ֆերմերային տնտեսություն, գյուղմթերքների վերամշակմամբ և արտադրությամբ՝ 34 կազմակերպություն: Արմավիրի մարզից կառավարություն է ներկայացված ներդրումային ծրագրերից 11-ը գյուղատնտեսության ոլորտին են վերաբերում: ՀՀ վարչապետի աջակցությամբ Լեռնամերձ համայնքում տեղադրվել են արևային կայաններ, աշխատանք է տարվում մարզի չգազիֆիկացված 9 համայնքում ևս արևային կայաններ տեղադրելու համար դոնորներ գտնելու ուղղությամբ:

Մշակվել են մարզի 97 համայնքի հնգամյա զարգացման ծրագրերը, վերահսկվել են բյուջեների կազմման և կատարման աշխատանքները: 2017 թ. օգոստոսի 1-ի դրությամբ նախատեսված 1.3 մլրդ ՀՀ դրամի դիմաց համայնքների սեփական եկամուտների փաստացի հավաքագրումը կազմել է 1.1 մլրդ ՀՀ դրամ (84.9 տոկոս)։ Աշոտ Ղահրամանյանը նշել է, որ վարչապետի հանձնարարականից հետո հատուկ ուշադրություն է դարձվել համայնքների բյուջեներից կատարվող ծախսերի և համայնքային ենթակայության հիմնարկների պահպանության ծախսերի հիմնավորվածության հարցին: Ներկայում վերլուծվում են մարզի նախադպրոցական ուսումնական հաստատությունների սննդի ծախսերի, հաստիքների, սաների թվի և բյուջեների կատարողականները:

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում մարզի համայնքներում արձանագրվել է 171 աղբավայր, որից պետք է մաքրվեր 130-ը, մնացածը գործող աղբավայրեր էին: Մայիսի 27-ին ու հուլիսի 29-ին կայացած համապետական շաբաթօրյակների ընթացքում 130 աղբավայրից մաքրվել ու փակվել են 125-ը: Այժմ քննարկվում են համայնքներում աղբահանության կազմակերպման սուբյեկտների ցանկի ընդլայնման, ֆիքսված դրույքաչափի սահմանման և բյուջե մուտքագրվող գումարների հավաքագրման մակարդակի բարձրացման տարբերակները:

Արդեն 7-րդ տարին է՝ մարզը հանրապետությունում միակն է, որտեղ առաջին դասարան հաճախող երեխաների թիվն ամեն տարի նախորդ տարվա համեմատ ավելանում է 150-225-ով: Ուսումնասիրվել են մարզի դպրոցների շենքային պայմանները, քննարկման փուլում է մինչև 50 աշակերտ ունեցող 5 դպրոցում և 51-100 աշակերտ ունեցող 8 դպրոցում ֆինանսական գործունեության բարելավման և կրթական գործընթացն առավել պատշաճ պայմաններում կազմակերպելու հարցը: ՀՀ կրթության և գիտության նախարարություն են ներկայացվել մի քանի դպրոց միավորելու առաջարկություններ: Մարզի առողջապահական հիմնարկների օպտիմալացման խնդիրը ևս ընթացքի մեջ է: 

Ենթակառուցվածքների բնագավառում նախատեսվում է իրականացնել շուրջ 5.3 մլրդ ՀՀ դրամի աշխատանքներ, ճանապարհաշինության ոլորտում ծրագրերի ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 1.3 մլրդ ՀՀ դրամ: Աշոտ Ղահրամանյանը նշել է, որ Արմավիրի մարզն ակտիվ համագործակցում է մի շարք երկրների տարածքային միավորների հետ՝ ներդրումների ներգրավման և սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնելու նպատակով: Մարզում գերակա խնդիր շարունակում է մնալ զբաղվածության ապահովումը, նոր աշխատատեղերի ստեղծումը և բնակչության բարեկեցության աճը: 

Վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ Արմավիրի մարզը գյուղատնտեսական համախառն արտադրանքի մեկ շնչին բաժին ընկնող մասով լավագույն ցուցանիշն ունեցող մարզերից է: Կառավարության ղեկավարի հարցին ի պատասխան՝ նշվել է, որ մարզի առավելություններն են ընդհանուր առմամբ զարգացած գյուղատնտեսությունը և մայրաքաղաքին մոտ լինելու հանգամանքը, իսկ թույլ կողմն արդյունաբերական ճյուղի զարգացածվածության, գյուղատնտեսության մեքենայացման, ինտենսիվ գյուղատնտեսության տարածվածության ցածր մակարդակն է:

Այս համեմատականները դրվել են Արմավիրի մարզի 2017-2025 թթ. զարգացման ռազմավարության հիմքում, դրանցով պայմանավորված որոշվել են մարզի ուժեղ ու թույլ կողմերը և մշակվել են ծրագրեր՝ ուղղված հենց այս թիրախներին: Այդ համատեքստում էլ կառավարություն ներկայացված ներդրումային ծրագրերի զգալի մասը հենց մարզում առկա գյուղատնտեսական ու արդյունաբերական ձեռնարկությունների առողջացման ծրագրերն են: Գոհունակություն հայտնելով կատարվող քայլերից՝ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ ներկայում կառավարությունը քննարկում է պետական աջակցության գործիքակազմի միջոցով բիզնես ծրագրերի խթանման հնարավորությունները: 

Հաջորդիվ կառավարության ղեկավարն անդրադարձել է համայնքների սեփական եկամուտների և աղբահանության ոլորտում գումարների հավաքագրման կատարողականին: Նշելով, որ ցուցանիշները գոհացուցիչ չեն, թերպլանավորում և թերհավաքագրում կա՝ վարչապետը հանձնարարել է վերլուծություն կատարել յուրաքանչյուր համայնքից ակնկալվող եկամուտների և աղբահանության ոլորտում հավաքագրման ծավալների վերաբերյալ ու ըստ այդմ սահմանել համապատասխան թիրախներ: 

Կառավարության ղեկավարին զեկուցվել է մարզում գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման և ոռոգման ջրի մատակարարման վիճակի, տարերային աղետներից պաշտպանության համակարգի, պետական աջակցությամբ ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքի և միջանկյալ արդյունքների մասին: Վարչապետը նախ և առաջ անդրադարձել է ջրամատակարարման գործընթացի կազմակերպման ոլորտում կառավարության քաղաքականությանը, որն ուղղված է փոքր ու միջին ջրամբարաշինության խթանմանը: «Գյուղատնտեսության զարգացման, ջրային ռեսուրսների պահպանման համար մենք առաջնային ենք համարում փոքր ու միջին ջրամբարների կառուցումը: Դա բերելու է 1 խմ ջրի պահպանման ծախսերի նվազմանը, որովհետև մեծ ջրամբարի կառուցման հաստատուն ծախսերն ավելի շատ են: Մենք հետևողական գնալու ենք դրան», - ասել է վարչապետը՝ հանձնարարելով աշխատել Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ: Նշելով, որ հակակարկտային պաշտպանության համակարգի արդյունավետության բարձրացման խնդիր կա՝ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ արդեն սեպտեմբերին Արմավիրի և Արագածոտնի մարզերում պիլոտային տարբերակով փորձարկվելու է հակահրթիռային պաշտպանության նոր համակարգը: Կարևորելով գյուղտեխնիկայի ֆինանսական վարձակալության (լիզինգի) պետական աջակցության ծրագրի շահավետության վերաբերյալ պատշաճ իրազեկումը՝ կառավարության ղեկավարը նաև հանձնարարել է պատասխանատուներին վերլուծություն ներկայացնել գյուղատնտեսության ոլորտի մեքենայացման շահութաբերության և ֆինանսական գնահատականի վերաբերյալ: 

Վարչապետ Կարապետյանը նաև մարզպետարանի կրթության և առողջապահության ոլորտների պատասխանատուների հետ քննարկել է կատարվող աշխատանքները: Կառավարության ղեկավարը խոսել է սկսված բարեփոխումների տրամաբանության մասին՝ առաջարկելով հետագա քայլերը քննարկել համապատասխան գերատեսչությունների հետ: Ներկայացվել են նաև բիզնես միջավայրի աշխուժացման և հնարավոր ներդրողների ներգրավման, մարզպետարան-շահագրգիռ գերատեսչություններ-առևտրաարդյունաբերական պալատ-գործարարներ համագործակցության ուղղությամբ աշխատանքները, հողօգտագործման և քաղաքաշինության ոլորտի ծրագրերը: 

IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch Campaign