Yerevan, 21.March.2026,
00
:
00
BREAKING


Գյուղատնտեսության նախարարն այցելել է Արմավիրի մի շարք համայնքներ

SOCIETY

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն օգոստոսի 4-ին Արմավիրի փոխմարզպետ Գագիկ Գաբրիելյանի և ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Ակնալիճ, Հացիկ, Մյասնիկյան համայնքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը հանդիպել է ֆերմերների հետ, լսել նրանց հուզող հարցերը, ներկայացրել պետական աջակցության նոր ծրագրերը` 5 տոկոսով սուբսիդավորվող վարկեր, 2 տոկոսով վարկային միջոցներ` կաթիլային ոռոգման անցնելու համար և այլն:

Ակնալիճ համայնքում այս տարի լոլիկի առատ բերք են ակնկալում, գյուղացիներին հուզող հարցը մթերման գործընթացի կազմակերպումն է: «Մենք ամեն ինչ անում ենք գյուղացու շահերը պաշտպանելու համար»,-հավաստիացրել է նախարար Առաքելյանը` տեղեկացնելով, որ կառավարությունը երեկ ընդունել է վերամշակողներին մթերման մատչելի վարկերի տրամադրման ծրագիրը, ինչը կերաշխավորի պայմանագրերի կնքումը` գյուղնախարարության կողմից տրամադրված օրինակելի ձևին համապատասխան ու մթերումների դիմաց վճարումների ժամանակին կատարումը: Նախարարի խոսքով` այս ծրագրի հիմնական նպատակն այն է, որպեսզի մթերողները գյուղացիներին երկար ժամանակ պարտք չմնան: Բոլոր վերամշակողները, որոնք ֆինանսական միջոցների խնդիր ունեն և վարկունակ են, պետական աջակցությամբ մատչելի վարկեր կստանան, գումարը, սակայն, կտրամադրվի անմիջապես գյուղացուն` մթերված բերքի դիմաց:

Ակնալիճի ղեկավար Գևորգ Միսակյանի խոսքով` համայնքն ունի 1200 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող, որից մշակվում է միայն 400 հեկտարը, հիմնական պատճառը ոռոգման ջուրն է:

Ֆերմեր Բորիս Եղիազարյանը երկար տարիներ լոլիկի մշակությամբ է զբաղվել, այժմ շուրջ 20 հեկտար խաղողի այգի ունի, մնացած 20 հեկտար վարելահողը չի մշակում, ցանկանում է օգտվել կաթիլային ոռոգման համակարգի համար տրվող պետական աջակցության ծրագրից: Վստահ է` կաթիլային ոռոգման անցնելու դեպքում արդեն պարապ հող չի մնա. կրկին լոլիկ կմշակի, կընդարձակի խաղողի այգիները, բացի այդ, էականորեն կավելանա բերքատվությունը, կկրճատվեն աշխատանքները: Նրա խոսքով` առաջարկվող վարկավորման պայմաններն առավել քան շահեկան են:

Մյասնիկյան համայնքի ֆերմեր Արմեն Գալստյանը 6 000 մ դեղձենու այգի ունի: Այս տարվա բերքից գոհ է, ասում է` դեղձի տարի է: Բերքի մի մասն արտահանում է, մնացածը` վաճառում ներքին շուկայում: Կաթիլային ոռոգման համակարգի համար տրամադրվելիք 2 տոկոսանոց վարկերի ծրագիրը նրան էլ է հետաքրքրել, վստահեցնում է` անպայման կդիմի:

Հացիկ և Մյասնիկյան համայնքներում հողօգտագործողներին մտահոգող հիմնական խնդիրն այս տարի ոռոգումն է: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը նշել է, որ տարին չորային է, և խնայողական ռեժիմի անցնելով՝ փորձում են հնարավորինս ապահովել բոլոր համայնքները ջրով: Նրա խոսքով՝ Մյասնիկյան համայնքում միացվել է 6 խորքային պոմպ, սակայն ոռոգման խնդրի լուծումը Սելավ-Մաստարայի ջրամբարի կառուցումն է, որի տնտեսական արդյունավետության հարցը քննարկումների փուլում է:

«Կաթիլային համակարգին դեռևս սովոր չեն, սակայն մենք հաշվարկներն արել ենք, հիմնավորված է, որ այն առավել արդյունավետ է աշխատում: Դրանք կուղարկենք համայնքապետերին, որպեսզի իրենք էլ գյուղացիներին իրազեկեն: Սրանք այն ծրագրերն են, որոնք կամաց-կամաց պետք է ներդրվեն, ինչը կբերի ավելի արդյունավետ գյուղատնտեսության»,-մասնավորապես նշել է Իգնատի Առաքելյանը` ամփոփելով այցի արդյունքները:

Նախարարի խոսքով` գյուղացիներին հատկապես շատ է ոգևորել 5 տոկոսով 3-10 մլն դրամ վարկերի տրամադրումը, որը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ գյուղատնտեսություն վարել և էական շրջանառու միջոցներ ունենալ՝ աշխատանքներ կատարելու համար:

Նախարարը նշել է, որ աշխատանքներն են տարվում վերամշակող ընկերությունների հետ, որպեսզի այս տարի մթերումներն ավելի շուտ սկսեն` կապված ջրի սակավության և բարձր ջերմաստիճանի հետ:

 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California