Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնն հեռախոսազրույց են ունեցել: Թուրքական «Star» թերթի կայքը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, նշում է, որ կողմերը բացի երկկողմ հարաբերություններից, քննարկել են նաև Կիպրոսի հիմնախնդիրը, ինչպես նաև Իրաքում ստեղծված իրավիճակը: Հեռախոսազրույցի ժամանակ Չավուշօղլուն և Ջոնսոնն անդրադարձել են Թուրքիայի եվրաանդամակցության գործընթացին: Հեռախոսազրույցի բովանդակության մասին այլ տեղեկություն չեն հաղորդում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



