Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Ղազախստանի ազգային ակադեմիական գրադարանում կբացվի հայ գրականության կենտրոն

SOCIETY

Ղազախստանի ազգային ակադեմիական գրադարանում կբացվի հայ գրականության կենտրոն: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց գրադարանի գլխավոր տնօրեն Ումիտխան Մունալբաևան, համագործակցության պատրաստակամությունը կա, ծրագրերը նախանշված են, մնում է մի քանի տեխնիկական հարցերը կարգավորել:

«Մենք պատրաստվում ենք այստեղ հայ գրականության կենտրոն բացել, ներկայացնել հայ գրականությունը: Ղազախստանում մեծ հայ համայնք է ապրում և տեղի հայերը կարող են օգտվել այդ ֆոնդից: Մենք սերտորեն համագործակցում ենք մեր հայ գործընկերների հետ: Ես պատրաստ եմ հնարավորություն ստեղծել հայ ստեղծագործողների համար, որ գան այստեղ հայ համայնքի հետ հանդիպեն, իրենց գրքերը ներկայացնեն»,-ասաց Ումիտխան Մունալբաևան:

Հայաստանի ազգային գրադարանում 2016 թվականին բացվել է ղազախական գրականության կենտրոն, որը լավ հնարավորություն է գրքի միջոցով հայ ընթերցողին ներկայացնելու Ղազախստանի ձեռքբերումները և նվաճումները: Գրադարանի տնօրենը Հայաստանում եղել է և շատ տպավորված է  Մատենադարանի հնարավորություններով, այնտեղ պահվող հարուստ գրականությամբ:

«Այն բացառիկ կառույց է, մեր նախարարն ասաց, որ անհրաժեշտ է Ղազախստանում ստեղծել այդպիսի կենտրոն, իհարկե, մենք ձեզնից շատ հեռու ենք: Ես անկեղծ կլինեմ, երբ տեսա Մատենադարանն, ասացի, բրավո հայերին: Հայերը խորապես կրթված, հայրենասեր, գրականությունը գնահատող, ավանդույթները պահպանող ազգ են: Կարծում եմ, որ գրականության միջոցով  մենք երկու երկրներում ավելի շատ կներկայացնենք մեր մշակույթը, պատմությունը: Երբ ես եկա Հայաստան, ինձ թվում էր, թե ես հայերի մասին ամբողջական պատկերացում ունեմ,  այնտեղ լինելով, հասկացա, որ շատ բան պարզապես չգիտեմ: Երկու ազգերի մշակույթի, պատմության մասին փոխադարձ իմացությունը բարձր մակարդակի վրա չէ, պետք է աշխատել այդ ուղղությամբ»,-ասաց նա:

Ղազախստանի ազգային ակադեմիական գրադարանի ֆոնդում պահվում է մոտ 1.5 մլն միավոր գրականություն: Այստեղ աշխատում են պրոֆեսիոնալ գրադարանավարներ: Ի տարբերություն շատ այլ գրադարանների, այստեղ իրականացվում է գրադարանային մենջմենթ:

«Այս փորձը ես տեսել եմ արտասահմանում: Գրադարանային մենեջմենթը ենթադրում է վերլուծություն այն մասին, թե ո՞ր գրքերն են այսօր պահանջված, այսօր ինչպիսի՞նն է ընթերցողը, ի՞նչ տարիքային խումբ է ներկայացնում, ի՞նչ նախընտրություններ ունեն, ընթերցոդներն ի՞նչ կարծիք ունեն նոր տեխնոլոգիաների կիրառման մասին: Եթե դիտարկենք այնպիսի երկրներ, ինչպիսիք Անգլիան, ԱՄՆ-ը, Չինաստանն են, ապա կարող ենք ասել, որ այնտեղ շատ լավ զարգացած է գրադարանային ոլորտը: Ես վերջերս Կորեայում էի, ինձ այնտեղի փորձը զարմացրեց: Երկիր, որը ստեղծում է տեխնիկա` հեռախոսներ, պլանշետներ և այլն,  այնտեղ գրադարանների մոտ հերթեր են գոյանում: Ես կարծում եմ, որ այդ ընթերցանության մշակույթը կորեացիների մեջ կա: Ես կողմնակից եմ, որ գրադարանները շատ լինեն, օրինակ, այսօր մեզ մոտ հարց է բարձրացվում, մանկական գրադարանների ստեղծման մասին: Քննարկումների արդյունքում որոշում կայացվեց, որ 2018 թվականը հայտարարվի մանկական գրականության տարի: Դա կնպաստի երեխաներին ընթերցանությանը մոտեցնելու գործընթացին»,-ավելացրեց նա:

Ակադեմիական գրադարանն ընթերցողների, գիտնականների, ուսումնասիրողների համար ստեղծել է լավագույն պայմանները: Նախ գրադարանը մեծ տեղ է հատկացնում թվայնացմանը, ակտիվ տեմպերով թվայնացվում է գրադարանում պահվող գրականությունը՝ դրանով բազմաթիվ գրքեր, բացառիկ հրատարակություններ էլեկտրոնային տարբերակով հասանելի դարձնելով ընթերցողներին:  

Գրադարանում առկա են բազմաթիվ սրահներ` հագեցած  նոր տեխնոլոգիաներով, որոնք հնարավորություն են տալիս անցկացնելու բազմապիսի միջոցառումներ: Արվեստի սենյակում ընթերցողները կարող են գտնել հետաքրքիր կատարումների ձայնագրություններ` պարզապես, լսելու, վայելելու համար:

Մեկ այլ սենյակում ֆիլմեր դիտելու հնարավորություն կա: Նույնիսկ գրադարանն ունի հանգստի սենյակ, այնտեղ այնպիսի պայմաններ են, որ անձն իրեն զգա բնության գրկում: Գրադարանում գործում է յուրատեսակ վերելակ գրքերի համար, ընթերցասրահում ընթերցողը պատվիրում է գիրքը, իսկ վերելակն այն բերում հասցնում է ընթերցողին, վերջինս ստիպված չի լինում սրահներ այցելել գիրքը ստանալու համար:

Գրադարանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2004 թվականի հունիսի 10-ին: Գրադարանն առաջին ընթերցողներին ընդունել է 2005 թվականի սեպտեմբերի 10-ին:

Աննա Գզիրյան

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League