Վանաձորում հաստաբուն ծառն ընկել է մեքենայի վրա (Ֆոտո)
SOCIETYNews.am-ը գրում է.
Վանաձորում երեկ՝ օգոստոսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ժամը 18:00-ի սահմաններում Նարեկացի փողոցի վրա հաստաբուն ծառի ճյուղը կոտրվել ու ընկել է ճանապարհով երթեւեկող ՕՊԵԼ մակնիշի մեքենայի վրա, ինչի արդյունքում մեքենան լուրջ վնասներ է կրել:
Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դեպքի վայր են ժամանել Լոռու ճանապարհային ոստիկաններն ու Վանաձորի քաղաքապետարանի ներկայացուցիչները:
Տեղի ունեցածի մասին վարորդը տեղեկացրել է նաեւ մեքենան ապահովագրած կազմակերպությանը, որտեղից հայտնել են, թե նման դեպքերում ԱՊՊԱ-ն փոխհատուցում չի նախատեսում:
Վարորդի պնդմամբ՝ ինքը գնալու է մինչեւ վերջ՝ վնաս փոխատուցման պահանջով:
Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



