Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Յուրաքանչյուր դեսպանություն պետք է իմանա տնտեսական բաղադրիչի իր խնդիրը. Գարեգին Մելքոնյան

SOCIETY

 Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը կարևորում է կառավարության կողմից հաստատված արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի զարգացման նպատակով երկրների թիրախավորման տնտեսական չափանիշները, թիրախային երկրների ցանկը սահմանելու և օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների տնտեսական գործունեության կատարողականի գնահատման չափանիշները հաստատելու մասին որոշման նախագիծը: Նրա խոսքով, նախագծով մի քանի փաստաթուղթ է հաստատվում: «Առաջին հերթին՝ հաստատվում է երկրների ցանկը, նաև չափորոշիչներ՝ հետագայում աշխատանքներ իրականացնելու և դեսպանությունների առջև խնդիր դնելու տեսանկյունից: Ներկայացվում է նաև, թե ինչ մոտեցումների հիման վրա պետք է երկրները թիրախավորվեն: Հիմնավորվող փաստաթղթերում նաև հստակ նշվել է, որ սա վերջին շրջանում առաջին անգամ է, որ արտաքին հարաբերությունների զարգացման ընդհանուր կոնտեքստում տնտեսական բաղադրիչի վրա նման շեշտադրում է իրականացվում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:

Ըստ Մելքոնյանի, ինչ-որ առումով այս հաստատումը նաև պիլոտային ծրագիր է համարվում և հիմնավորող փաստաթղթերում հստակ նշվում է, որ սա հետագայում ենթակա է զարգացման՝ ոչ միայն համակարգի հետագա գործունեության չափանիշերի գնահատման առումով, այլ նաև երկրների վերանայման առումով:

«Աշխատանքային խմբի շրջանակում այս գործընթացն իրականացվում է ՀՀ նախագահի արտաքին տնտեսական բաղադրիչի ուժեղացման հանձնարարականով: Մենք մանրամասն քննարկել ենք հատկապես թիրախային երկրների ցանկ ֆիքսելու հնարավոր ճանապարհները: Ֆորմուլա է ձևավորվել միայն առավել թիրախայինների ցանկի առումով, և հաշվի են առնվում տվյալ երկրում դեսպանության կարողությունները, այդ երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունները, համայնքի առկայությունը և այլ բաղադրիչներ»,- ասաց նա և նշեց, որ երկրների ընտրությունը պայմանավորված է ԵԱՏՄ-ով և այս ցանկը համալրվելու է:

Ինչ վերաբերում է դեսպանների աշխատանքին, ապա Մելքոնյանը նշեց, որ հինգ տասնյակից ավելի դիվանագիտական ներկայացուցչություններ կան աշխարհի ամենատարբեր երկրներում: «Ցավոք, ոչ բոլոր դեսպանություններում է, որտեղ դիվանագետների հաստիքակազմը տնտեսական առևտրային հարցերով զբաղվելու հնարավորություն է տալիս: Տեղում տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար պետք է դիվանագետն ունենա փորձառություն, տնտեսության մասին տեղեկատվություն, տեղյակ լինի երկրի տնտեսական առաջնահերթությունների մասին: Տարիներ առաջ հատուկ կարևոր նշանակություն ունեցող երկրներում ստեղծվեցին առևտրական ներկայացուցչություններ»,- ասաց նա և նշեց, որ տնտեսական բաղադրիչը կուժեղացվի. յուրաքանչյուր դեսպանություն պետք է իմանա իր խնդիրը, հաշվետվողականության համար ձևակերպի մոտեցումներ, թե ինչ չափանիշներով պետք է դեսպանության աշխատանքը տարեկան կտրվածքով գնահատվի:

Տնտեսական չափանիշների հիման վրա ընտրված թի­րախային երկրների մեկնարկային ցանկում ընդգրկվել են՝ Ռուսաս­տանը, ԱՄՆ-ը, Չինաստանը, Իրանը, Վրաստանը, ԱՄԷ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, Լի­բանանը, Բենիլյուքսի երկրները՝ Բել­գիա, Նիդեռլանդներ, Լյուքսեմբուրգ:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League