Շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը 7 կետով բարձրացրել է իր անհատական վարկանիշը
SPORTԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում կայացել է «ԱՄՆ-Աշխարհ» պատանեկան հավաքականների մրցախաղը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի ազգային օլիպիական կոմիտեի պաշտոնական կայքը, այն անցկացվել է երկու տարիքային խմբով՝ Մ 17 և Մ 14 տարեկաններ:
Մինչև 17 տարեկանների աշխարհի հավաքականում ընդգրկված էր աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն, միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը:
Այս տարիքային խմբում աշխարհի հավաքականը առավելության է հասել 19-13 հաշվով, որտեղ կարևոր դեր է խաղացել հայաստանցի մասնակիցը: Հայկ Մարտիրոսյանը կարևոր հաղթանակներ է տարել ԱՄՆ ուժեղագույն պատանի շախմատիստներ Ջեֆֆրի Սյունի (2646) եւ Սամուել Սեւյանի (2633) նկատմամբ:
Մրցաշարի ընթացքում Մարտիրոսյանը նաև 7 կետով բարձրացրել է իր անհատական վարկանիշը:
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



