Տորթ «Ծույլ Նապոլեոն»՝ 15 րոպեում
LIFEՇատերն են սիրում տորթ «Նապոլեոնը»: Բայց ոչ բոլորը գիտեն, որ կա դրա պատրաստման ևս մեկ տարբերակ, որը շատ ժամանակ չի պահանջում, բայց դրա հետ մեկտեղ՝ շատ համեղ է ստացվում:
Բաղադրիչներ
1. Շերտավոր թխվածքաբլիթ – 800 գ
2. Կաթ – 1 լ
3. Ձու – 4 հատ
4. Կարագ – 150 գ
5. Շաքարավազ – 0.5 բաժակ
6. Ալյուր – 6 ճ/գ
7. Վանիլին – 1 պտղունց
Պատրաստման եղանակը
1. Պատրաստել կրեմը. խառնել ձուն, շաքարավազը և ալյուրը: Ավելացնել վանիլինը: Լավ խառնել:
2. Ստացված զանգվածին ավելացնել կաթ:
3. Կրեմը դնել միջին կրակի վրա և անընդհատ խառնել՝ մինչև պնդանալը: Երբ զանգվածը մի փոքր սառչի, ավելացնել կարագը և խառնել:
4. Թխվածքաբլիթները թաթախել կրեմի մեջ և հինգ շերտով շարել կաղապարի մեջ:
5. Վրան փշրանք շաղ տալ:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



