Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


«Օշական» մանկական վերականգնողական կենտրոնը և «Հատուկ պոլիկլինիկա»-ն լուծարվեցին. կխնայվի 147 մլն դրամ

SOCIETY

Կառավարությունը հավանություն տվեց  «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» և «Հատուկ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունները լուծարելու մասին որոշման նախագծին: Առողջապահությաննախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ում ապահովվում է հենաշարժական և մտավոր խնդիրներով` գերազանցապես հաշմանդամ երեխաների վերականգնողական բուժօգնություն` առողջարանային ռեժիմով և լուծարման արդյունքում ընկերության կողմից մատուցվող ծառայությունները մատուցվելու են այլ նմանատիպ մասնագիտացված կենտրոնների կողմից։

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընկերության եկամտի միակ աղբյուրը պետական պատվերով մատուցվող ծառայություններն են: Ընկերությունը փաստացի որևէ տիպի վճարովի ծառայություն չի մատուցում՝ ի տարբերություն մրցակից այլ նմանատիպ կազմակերպությունների: Ընկերության ծախսերը խիստ ոչ օպտիմալ են, այդ թվում՝ սննդի, կոմունալ ծախսերի և աշխատավարձի մասով»,-  ասաց նախարարը:

Ըստ նախագծի, ներկայումս նմանատիպ ծառայություններ մատուցվում են մի շարք այլ մասնագիտացված կենտրոններում, և ընկերությունը չի համարվում  հանրապետական նշանակության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություն: Ընկերությունն ունի ներդրումների խիստ անհրաժեշտություն` կապված տարածքային պայմանների բարելավման, վերազինման հետ, ինչի արդյունքում այն կլինի առավել մրցունակ:

Ընկերության լուծարման արդյունքում խնայողությունը կկազմի 47 մլն դրամ:

Ինչ վերաբերում է «Հատուկ պոլիկլինիկա» ՓԲԸ-ին, ապա այն սպասարկում է Երևանի պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող` Երևան քաղաքի, Հայաստանի Հանրապետության մարզերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ու Վրաստանի Հանրապետության Ջավախքի տարածաշրջանից եկած ուսանողներին, որոնց այդպիսով հնարավորություն է ընձեռվում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալ իրենց մշտական բնակության վայրից դուրս: Սպասարկում են շուրջ 60 000 ուսանողի:

Ընկերության հետագա գործունեության դադարեցման արդյունքում նախատեսվում է իրականացնել հետևյալ քայլերը` երևանաբնակ ուսանողների արտահիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպել այն պոլիկլինիկաներում, որտեղ ուսանողը օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրել է առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժիշկ և գրանցվել վերջինիս մոտ` կատարելով համապատասխան փոփոխություններ և լրացումներ գործող չափորոշչում: ՀՀ մարզերից, Արցախի Հանրապետությունից ու Վրաստանի Հանրապետության Ջավախքի տարածաշրջանից եկած ուսանողների արտահիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը չափորոշչով սահմանված ծավալների շրջանակներում, ինչպես նաև վճարովի հիմունքներով սպասարկվող արտերկրի ուսանողների արտահիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպել Երևան քաղաքի պոլիկլինիկաներում` կատարելով համապատասխան փոփոխություններ և լրացումներ գործող իրավական ակտերում: ՀՀ կառավարության աշխատակազմին սպասարկող` կառավարության առաջին մասնաշենքում տեղակայված բուժկետի գործունեությունը ապահովել օրինակ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի միջոցով: 9 բուհերում գործող բուժկետերը հանձնել համապատասխան բուհին` գործող օրենսդրության շրջանակում: «Սպորտային բժշկության» բաժանմունքը պատվիրակել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համապատասխան կառույցին կամ ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության բժշկական հաստատություններին:

Ընկերության լուծարման արդյունքում խնայողությունը կկազմի 100 մլն դրամ:

Առողջապահության նախարարի խոսքով, նշված ընկերություններին ուղղված ֆինանսական միջոցները կտրամադրվեն այլ կազմակերպությունների՝ բժշկական օգնությունն ու սպասարկումն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League