Yerevan, 10.May.2026,
00
:
00
BREAKING


Հայազգի պատգամավոր Գարո Փայլանը դատապարտել է Վանում հայկական գերեզմանատան տարածքում զուգարան կառուցելու փաստը

INTERNATIONAL NEWS

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը քննադատել է  տարիներ առաջ ավերված և պղծված հայկական գերեզմանատան տարածքում հասարակական զուգարան կառուցելու՝ Վանի նահանգի Արտամեդի քաղաքապետարանի որոշումը:

Այս մասին հայտնում է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) ինտերնետային կայքը:

Հիշեցնելով, որ Արտամեդի շրջանը հայկական և ուրարտական  պատմական հուշարձաններ պարունակող վայր է՝ Գարո Փայլանն ասել է. « Նախ պետք է նշել, որ 3 հազար տարվա պատմություն ունեցող ուրարտական քաղաքակրթության հետքերը կրող Դիլքայա բլուրը մի տարածք է, որը որպես առաջին աստիճանի տարածք պատմական և մշակութային տեսանկյունից պետք է լավ պաշտպանված լինի: Միևնույն ժամանակ այս վայրը եղել է Խորգոմ գյուղի տարածքը, որը 100 տարի առաջ  շատ խիտ հայկական բնակչություն է ունեցել: Այստեղ կա մենաստան, գերեզմանատուն, ինչը հոգևոր և պատմական տեսանկյունից շատ կարևոր ժառանգություն է»:

Գարո Փայլանը ցավով նշել է, որ եթե հաշվի առնենք թուրքական պետության փոքրամասնությունների պատմամշակութային և հոգևոր արժեքները պղծելու և ոչնչացնելու հետևողական քաղաքականությունը, ապա  այս դեպքը նույնպես զարմանալի չէ:

«Եթե հաշվի առնենք  թուրքական պետության կողմից ազգային փոքրամասնությունների նկատմամբ տարվող խտրական քաղաքականությունը, ապա քաղաքային իշխանությունների այս անպատասխանատու քայլը, ցավոք, զարմանալի չէ: Ավելի քան 100 տարի է, ինչ ազգային փոքրամասնություններին պատկանող մշակութային և պատմական կառույցները  առգրավվելով՝ կամ օգտագործվել են այլ նպատակներով, կամ  ոչնչացվել: Այդ պատճառով Թուրքիայում մի հին եկեղեցի կամ ոչ մուսուլման համայնքներին պատկանող մի հին դպրոց, մշակութային կենտրոն և կինոթատրոն չի մնացել, որն ենթակա լինի օգտագործման… Այս երկրում հարյուր տարի փորձել են ոչնչացնել այս տարածքում բնակված հայ ժողովրդի ժառանգությունը, իսկ հիմա էլ 100 տարի հողի տակ գտնվող հայ ազգի որդիների գերեզմանները հանգիստ չեն թողնում»,- քննադատելով լողափին մոտ գտնվող հայկական գերեզմանատան տարածքում հասարակական զուգարան կառուցելու Արտամեդի քաղաքապետարանի որոշումը՝ հավելել է Փայլանը:

Վանի նահանգի Արտամեդի շրջանի տեղական ինքնակառավարման մարմինները Դիլքայա գյուղում գտնվող հանրային լողափերից մեկի հարևանությամբ, որտեղ հայկական գերեզմանատուն է եղել, զուգարան են կառուցել:

Դիլքայա շրջանում 1984 թվականին Էգեյան համալսարանը, Վանի թանգարանը և Վանի տարածաշրջանային պատմական և հնագիտական ուսումնասիրությունների կենտրոնը համատեղ ուսումնասիրություններ են կատարել: Ուսումնասիրությունների արդյունքում բլրում հայտնաբերվել է ուրարտական շրջանի 24 գերեզման:

Այս տարածքում այն ժամանակ բնակվել են հայեր, և ափամերձ հատվածը հայերի կողմից օգտագործվել է որպես գերեզմանատուն: 

Այս թաղամասում է ծնվել նաև հայ մեծանուն նկարիչ Արշիլ Գորկին:

 

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another