Պուտինի կյանքը՝ լուսանկարներով․ մանկությունից մինչև դեռահասություն և բանակային տարիքից մինչև ամուսնություն․․․
LIFE
Blognews.am-ը գրում է.
Վլադիմիր Պուտինին բոլորն են ճանաչում․ նա Ռուսաստանի Դաշնության նախագահն է։ Նրա այժմյան լուսանկարները հիմնականում արվում են պաշտոնական հանդիպումների ժամանակ, բայց ինչպիսի՞ն էր Պուտինը մինչ նախագահ դառնալը։
Այս բացառիկ լուսանկարներում կարող եք գտնել Պուտինի՝ կյանքի տարբեր ժամանակներում արված լուսանկարները, այդ թվում՝ վաղ մանկությունից մինչև դեռահասության տարիք և բանակային տարիքից մինչև ամուսնություն․․․
Վլադիմիր Պուտինը ծնվել է Լենինգրադ (այժմյան Սանկտ Պետերբուրգ քաղաքում) 1952 թվականին։ Չնայած իր ներկայիս հարստությանը՝ նա մեծացել է աղքատ ընտանիքում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո առաջացած ճգնաժամի ժամանակ։ Ահա նրա՝ դպրոցական տարիքում՝ 1960 և 1965 թվականներին արված երկու լուսանկարները։
Այստեղ մանուկ Վլադիմիրը իր մոր՝ Մարիա Պուտինայի հետ է։ Ի դեպ, Վլադիմիր Պուտինն իր ծնողների երրորդ որդին էր, սակայն իրենից առաջ լույս աշխարհ եկած երկու եղբայրները մահացել էին իր ծնունդից առաջ։
Դեռահաս ժամանակ Վլադիմիրը փողոցային բանդայի անդամ էր, ինչի պատճառով հաճախ էր դասերից ուշանում։
Պուտինի ուսուցիչը նրան պիտակավորել էր որպես խնդիրներ ստեղծող աշակերտ, սակայն նրա կյանքն այլ ընթացք ստացավ, երբ սկսեց բռնցքամարտով և մարտարվեստով զբաղվել։
Դեռ դպրոցում սովորելիս Պուտինը գիտեր, որ կամ բանակ կգնա կամ էլ համալսարան։ Այս լուսանկարն արվել է 1970 թվականին, երբ նա նոր էր սկսել իրավաբանություն սովորել Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում։
Ձախ կողմի լուսանկարն արվել է 1972 թվականին՝ իրավաբանի որակավորում ստանալուց երեք տարի առաջ։ Իսկ աջ կողմի լուսանկարն արվել է 1980 թվականին՝ 5 տարի անց այն բանից, երբ Պուտինն աշխատանքի անցավ Պետական անվտանգության կոմիտեում (КГБ):
Ընտանեկան հավաքույթ՝ 1985 թվականին։ Լուսանկարում Վլադիմիր Պուտինն իր հոր՝ նույն անունը կրող Վլադիմիր Պուտինի և մոր հետ է։
Պուտինը՝ համալսարանական կյանքը վայելելիս։ Այս լուսանարն արվել է մի երեկույթի ժամանակ, երբ Պուտինը պարում էր իր ընկերուհիներից մեկի՝ Ելենայի հետ։
Մի քանի տարի նշանադրված լինելուց հետո Վլադիմիրն ու Լյուդմիլան Սանկտ Պետերբուրգում ամուսնացան։ Սակայն երկար տարիներ երջանիկ ապրելուց հետո՝ 2014թվականին, նրանք բաժանվեցին։
1985 թվականին ծնվել նրանց առաջին դուստրը՝ Մարիա Պուտինան։
Լուսանկարն արվել է 1980-ականներին։ Այստեղ Պուտինը խաղում է իր երկու դուստրերի հետ։
Ընտանեկան լուսանկար՝ արված 1990-ականներին։




















































