Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ ԱԻՆ և ՄԱԿ-ի համատեղ ուժերով 1-ին անգամ իրականացվել է միգրացիոն հոսքերի կառավարման վարժանք՝ վրացական կողմի դիտորդական ներգրավմամբ

SOCIETY

ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպությունը և ՀՀ ԱԻ նախարարությունը Գոգավան սահմանային անցակետում անցկացրել են համատեղ ուսումնական վարժանք՝ «Խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարում» թեմայով:

Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, ի թիվս այլ պաշտոնատար անձանց` Գոգավան սահմանային անցակետում վարժանքի ընթացքին հետևում էին ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, Վրաստանի Ներքին գործերի նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Մերաբ Մալանիան, նույն նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության տնօրեն, քաղաքացիական անվտանգության գնդապետ Նիկոլոզ Սիրաձեն:

Սա միջազգային հովանու ներքո իրականացվող առաջին վարժանքն է միգրացիոն թեմաներով, որում որպես դիտորդ ներգրավված է նաև վրացական կողմը, և որն իրականացվում է արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-վրացական համագործակցության ընդլայնման ծրագրի շրջանակում: Վերջինիս նպատակն է փորձարկել սահմանային անցակետերի ընթացակարգերն ու միգրացիոն ճամբարի  ծավալումը, ղեկավար կազմի ունակությունները միգրացիոն հոսքի ՀՀ տարածք  ներթափանցելու դեպքում, ինչպես նաև միգրացիոն հոսքի կառավարմանն ուղղված գործողություններն ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով բացահայտել ոլորտում առկա  օրենսդրական և ինստիտուցիոնալ համակարգերի բացերը:

Վարժանքին ներգրավված էին նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ առողջապահության, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների, ԱԱԾ և Ոստիկանության ներկայացուցիչներ:

Համաձայն վարժանքի պլանի՝ այլ երկրներում տեղի ունեցող պայմանական ճգնաժամի հետևանքով հայկական մի շարք սահմանային անցակետերում նկատվում է ՀՀ պետական սահմանը հատել ցանկացող մարդկանց թվի աճ: Մասնավորապես՝ Բավրայի, Գոգավանի և Բագրատաշենի անցակետերից հաղորդվում է դեպի Հայաստան մուտք հայցողների աճող թվաքանակի մասին: 

… Հորինված սահմանամերձ երկրի տարածքներում նկատվում են միգրանտների ճամբարային խմբեր: Գոգավանի սահմանային անցակետում գրանցվում է միգրանտների քանակի ամենամեծ աճը: Որոշում է կայացվում կազմակերպել ժամանակավոր տարանցման ճամբար: Վարժանքի ղեկավարը խնդիր է դնում մասնակիցներին՝ սահմանված կարգով իրականացնել միգրանտների սահմանային հատման ընթացակարգերը և իրականացնել միգրացիոն հոսքերի կառավարում:

Գոգավանի սահմանային անցակետից 4 կմ հեռավորության վրա ծավալվում է միգրացիոն ճամբար, որտեղ տեղակայվում են ժամանած միգրանտները: Ճամբարի տարածքում ՀՀ ԱԻՆ, ոստիկանության և ԱԱԾ կողմից իրականցվում է շուրջօրյա հերթափոխ: Բացվում է ճամբարի կառավարման տեղամաս, որտեղ ներգրավվում են համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ: Ճամբարի տարածքում գործում են նաև բժշկական, ինֆեկցիոն կետեր, ճաշարան, պահեստ, ինչպես նաև դաշտային բաղնիք, միգրանտներին տրամադրվում են կենսաապահովման համար անհրաժեշտ իրեր, նրանք ապահովվում են սննդով և խմելու ջրով:

ՀՀ պետական գերատեսչությունների համապատասխան մասնագետները կարողացան իրականացնել իրենց առջև դրված գործառույթները՝ արտակարգ իրավիճակից բխող գործողությունների իրականացում,միգրանտների հաշվառում, հասարակական կարգի պահպանություն, ճամբարի անվտանգության ապահովում, միգրանտների առաջին անհրաժեշտության, հատուկ կարիքների բավարարում և այլն:

Նախարար Դավիթ Տոնոյանը, Վրաստանից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հետևեց պայմանական միգրանտների հաշվառման և տեղավորման գործընթացին, ծանոթացավ ճամբարի տեխնիկական հագեցվածությանը և կենսապահովման պայմաններին:

«Նմանատիպ վարժանքներն անհրաժեշտ է անցկացնել իրական իրավիճակին հնարավորինս մոտեցված տարբերակով, որպեսզի կարողանանք վեր հանել առկա թերությունները և շտկել  դրանք», - շեշտել է  ԱԻ նախարարը:

Նախարար Տոնոյանը և Վրաստանի Ներքին գործերի նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Մ. Մալանիան քննարկել են նմանատիպ հնարավոր իրավիճակներում հայ-վրացական համագործակցության շրջանակը՝ հաստատելով համատեղ աշխատանքի պատրաստակամությունը:

Միջազգային համագործակցության հովանու ներքո իրականացվող վարժանքի տեսական հատվածը շարունակվելու է ևս 2 օր՝ Վրաստանի դիտորդական առաքելության ներգրավմամբ:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League