Թբիլիսիի կենդանաբանական այգու` ջրհեղեղին զոհ գնացած կենդանիները` բացառիկ ֆոտոշարքով. Daily Mail
SOCIETYDaily Mail բրիտանական տաբլոիդը նոր բացառիկ լուսանկարներ է հրապարակել Թբիլիսիի աղետից` տեղի կենդանաբանական այգու՝ ջրհեղեղին զոհ գնացած կենդանիների պատկերներով:
Աղբյուրը գրում է, որ իրենց «մեծ փախուստից» հետո արջեր, վագրեր ու գայլեր են սատկել: Իսկ գետաձին, որի լուսանկարները ամենից ակտիվն էին տարածվում, ողջ և առողջ է:
Թբիլիսիի փողոցներում այսօր էլ կենդանիների մարմիններ են հայտնաբերվել: Այսօր հապճեպ հողին են հանձնել մի շարք վայրի գազանների:
Թբիլիսիի կենդանաբանական այգուց քաղաքի բնակիչներին հորդորել են հեռու մնալ այգու մերձակայքից, քանի որ մեծ թվով կենդանիներ դեռ չեն գտնվել:
Կիրակի լույս գիշերը տեղի ունեցած հեղեղումներին Թբիլիսիում զոհ է գնացել 14 մարդ, 300 վայրի կենդանի:






.jpg)








Աղբյուրը՝ Tert.am
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



