Yerevan, 26.January.2026,
00
:
00
BREAKING


Իրաքի հյուսիսային հատվածում հազարավոր եզդիներ սպանվեցին իրենց ազգային պատկանելության համար. Ազիզ Թամոյան

SOCIETY

Հայաստանում եզդիական համայնքը հիշում է և խոնարհվում Իրաքի հյուսիսային մասում ցեղասպանված եզդիների հիշատակի առջև: Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ 2014 թվականի օգոստոսի 3-ին Իրաքի հյուսիսային հատվածում հազարավոր եզդիներ սպանվեցին իրենց ազգային պատկանելության համար:

«Այն, ինչ տեղի ունեցավ 2014 թվականի օգոստոսի 3-ին, ցեղասպանություն էր: Դա մտածված գործողություն էր ՝ ուղղված այդ տարածքում ապրող քրիստոնյաների և եզդիների դեմ: Ահաբեկիչները ձգտում էին վերացնել եզդիներին այդ տարածքները վերցնելու համար: Նրանց դավադիր գործողությունների հետևանքով բազմաթիվ ճակատագրեր խեղվեցին: Տեղի 50 գյուղերը ֆիզիկապես բնաջնջվեցին: Բնակիչների մի մասը սպանվեց, մի մասը փախավ Սինջարի լեռները: Այնտեղ դեռ շարունակում են վրանների տակ եզդիներ բնակվել: Շատերը տեղափոխվեցին տարբեր երկրներ: Հազարավոր կանայք էլ գերի վերցվեցին: Պատկերացնո՞ւմ եք, 21-րդ դարում եզդի կանանց հանում էին վաճառքի»,-ասաց Ազիզ Թամոյանը:

Խոսելով եզդիների ցեղասպանությանը միջազգային արձագանքի մասին՝ Ազիզ Թամոյանը նշեց, որ արձագանք եղել է: Մի շարք երկրներ ճանաչել են եզդիների ցեղասպանությունը, սակայն, ըստ Ազիզ Թամոյանի, դա բավարար չէ:

«Այդ ճանաչելը թղթի վրա է մնում, պետք է գործնական քայլեր արվեն: Զորք մտցնեն և եզդիների բնակատեղերը ետ վերադարձնեն: ԱՄՆ-ն, եվրոպական երկրները, Ռուսաստանը խոստանում էին ազատագրել եզդիների բնակության վայրը, և վերադարձնել որպես ինքնավարություն, սակայն արդյունքը չի երևում»,-ավելացրեց Ազիզ Թամոյանը:

Հայաստանի եզդիները պահանջում են, որպեսզի գերտերությունները ապահովեն Իրաքի հյուսիսում բնակվող եզդիների վերադարձը իրենց տներ, և հայտարարվի եզդիական ինքնավարություն: Աշխարհի եզդիների միության նախագահը հիշեցրեց, որ 7-րդ  դարից մինչև այսօր եզդիներին ֆիզիկապես բնաջնջելու փորձեր են արվում, սակայն շարունակել են ապրել, արարել, պահպանել իրենց ինքնությունը, կրոնը:

«Մեր հարգանքի տուրքն ենք մատուցում զոհվածների հիշատակին: Նրանք զոհվեցին հանուն ազգի պահպանության, նրանց մահը պայմանավորված էր եզդիների ազգային պատկանելությամբ: Մենք շարունակելու ենք մեր պայքարը»:-Ասաց Ազիզ Թամոյանը:

2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը լայնածավալ հարձակում սկսեց Իրաքի հյուսիսում գտնվող եզդիաբնակ տարածքներում։ ԻՊ-ի զինյալները, հարձակվելով եզդիաբնակ տարածքների վրա, ստիպում էին մարդկանց կրոնափոխ լինել։ Հրաժարվելով՝ եզդիները ենթարկվեցին անմարդկային բռնությունների։ Ահաբեկիչները սպանեցին հազարավոր եզդիների, գերեվարեցին հազարավոր եզդի կանանց ու երեխաների։ Միայն Շանգալից գաղթի ճամփան բռնեցին 400 հազարից ավել եզդիներ։ Հազարավոր եզդիներ, փախչելով ահաբեկիչների վայրագություններից, բարձրացան մոտակա լեռները՝ մնալով առանց ապաստանի, ջրի, սննդի, բժշկական օգնության՝ ամեն պահի սպասելով իսլամիստների հերթական հարձակմանը։ Փախստական դարձած եզդիներն ապաստան գտան Իրաքի այլ բնակավայրերում՝ Սիրիայում, Թուրքիայում: Շատերը շարունակում են մնալ լեռներում։

Vahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnership