Պետդեպարտամենտն արգելել Է ամերիկացիներին այցելել ԿԺԴՀ
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայտարարել Է, որ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ Է մտնում ամերիկացիների կողմից Հյուսիսային Կորեա այցելությունների արգելքը եւ պահանջել Է արդեն այնտեղ գտնվող ԱՄՆ-ի քաղաքացիներից լքել այդ երկիրը: Այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը:
Նշվում Է, որ արգելքը գործելու Է առաջիկա մեկ տարվա ընթացքում: Բացառություններ կարող են արվել միայն լրագրողների եւ հումանիտար կազմակերպությունների աշխատակիցների համար:
ԱՄՆ-ի իշխանությունների կողմից ԿԺԴՀ իր քաղաքացիների ուղերորությունների հնարավոր արգելման մասին հայտնի Էր դարձել հուլիսի 21-ին: Այն ժամանակ հաղորդվել Էր, որ արգելքի սահմանման մասին կհայտարարվի հուլիսի 27-ին եւ այն ուժի մեջ կմտնի 30 օր անց:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



