Օդի ջերմաստիճանն ամենաբարձրը կլինի օգոստոսի 6-ին և 7-ին. Գագիկ Սուրենյան
SOCIETYԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը այսօր մամուլի ասուլիսին ներկայացրեց առաջիկա օրերին եղանակային կանխատեսումները նշելով, որ առավելագույն բարձր ջերմաստիճան կգրանցվի օգոստոսի 6-7-ը. «Մինչև օգոստոսի 7-ը գտնվելու ենք այդ ջերմային ցիկլոնի ազդեցության գոտում: Վաղվանից օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ և եթե Արարատյան դաշտում մինչ այս ջերմաստիճանը չի գերազանցել 38 աստիճանը, ապա վաղվանից օրը մեկ աստիճանով կբարձրանա, ջերմաստիճանի բարձրացման պիկերը կլինեն օգոստոսի 6-ին և 7-ին»,-ասաց նա: Գագիկ Սուրենյանը խորհուրդ է տալիս ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



