Երեք նախանշան, որ կնոջ հեռանալու ժամանակն է
LIFE
1. Նա չի զանգահարում,երբ ուշանում է
Հասկանալի է, որ կյանքը փոփոխական է, եւ իրադարձությունները կարող են զարգանալ ոչ այնպես, ինչպես ծրագրվում էր։ Տղամարդն իսկապես կարող է խորանալ աշխատանքի մեջ, կորցնել ժամանակի զգացողությունն ու մոռանալ նախազգուշացնել ուշանալու մասին։
Նկատի չունեմ, որ հենց առաջին նման դեպքը տագնապելու առիթ է։ Բայց եթե նման դեպքերը սկսել են հաճախանալ՝ արժե մտածել։ Հիշի՛ր, եթե տղամարդը հետաքրքրված է հարաբերությունների շարունակությամբ, ապա չի մոռանա զանգահարել՝ ինչ էլ լինի:
2. Նա ունի որոշակի կանոններ ձեր հանդիպումների հաճախականության մասին
Մի բան է հինգշաբթի օրերին հավաքվել ընկերներով՝ բոուլինգ խաղալու կամ գարեջուր խմելու, մեկ այլ բան, եթե ձեր հանդիպումներն էլ են նման հստակ ժամանակացույցով անցնում։ Այդ դեպքում իմաստ ունի զգուշանալ։
Դա կարող է նշանակել, որ տղամարդը կա՛մ հարաբերությունների համար այլ տարբերակ է փնտրում, կա՛մ ձգտում է պահպանել սովորական, ավելորդ պարտականություններով չծանրաբեռնված կենսակերպ։ Կա նաեւ երրորդ տարբերակը. նա ամուսնացած է։ Իր կնոջը տղամարդը կարող է ասել, որ ընկերների հետ բոուլինգ խաղալու է գնում, բայց իրականում գնալ սիրուհու մոտ, որի դերը կատարում ես դու՝ ինքդ էլ այդ մասին չիմանալով։
3. Նա քո մասին ավելի շատ բան գիտի, քան դու՝ նրա մասին
Հավանաբար նկատել ես, որ հանդիպումների ժամանակ հիմնականում դու ես խոսում։ Իսկ երբ որեւէ բան ես ուզում իմանալ նրա մասին, նա խուսափում է պատասխանից։ Կա՛մ թաքցնում է ինչ-որ բան, կա՛մ չի ուզում քեզ վստահել։
Իհարկե՝ տղամարդկանց մեծ մասը շատ խոսել չի սիրում։ Բայց աշխատավայրի, ծննդավայրի, ծնողների մասին պարտադիր պետք է իմանաս։ Թեմայի փոփոխությունը կամ համառ լռությունը վկայում են այն մասին, որ քեզ հեռավորության վրա են պահում։




















































