Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Ֆինանսների նախարարության Հարկային խորհրդում քննարկվել է Հարկային օրենսգրքի նախագիծը

SOCIETY

Ֆինանսների նախարարությանը կից Հարկային խորհրդում քննարկվել է Հարկային օրենսգրքի նախագիծը, որը հաստատվել է Կառավարության նիստում` հոկտեմբերի 8-ին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, կարևորելով խորհրդի ակտիվ մասնակցությունը նախագծի վերջնական մշակման գործընթացին, ընդգծել է, որ հարկային օրենսգրքի մշակումը և կիրառումը կարևոր ներդրում կլինի հայաստանյան հարկային համակարգի հետագա զարգացման գործում. «Հարկային օրենսգիրքը կնպաստի գործարար միջավայրի բարելավմանը, տնտեսության աշխուժացմանը և կոռուպցիոն ռիսկերը բացառելուն, ինչը , կարծում եմ, հեղափոխական քայլ է լինելու համակարգի համար»:

Հարկային օրենսգրքի նախագծի մշակման հիմքում՝ յուրաքանչյուր հարկատեսակի հարկման բազայի, դրույքաչափերի, հաշվարկման ու վճարման կարգի, ինչպես նաև հարկային վարչարարության գործիքակազմի ուղղությամբ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության և ՀՀ ֆինանսների նախարարությունում ձևավորված աշխատանքային խմբերի կողմից իրականացված խորը ու բազմակողմանի վերլուծության արդյունքներն են:

Ըստ Գագիկ Խաչատրյանի, գնահատվել է նաև նախագծով առաջարկվող փոփոխությունների ազդեցությունը գործարար միջավայրի, մրցակցային միջավայրի, գնաճային հնարավոր ճնշումների, պետական բյուջեի հարկային եկամուտների մեծության, ինչպես նաև հարկային վարչարարության վրա: Նախարարի խոսքով՝ բարեփոխումներն իրականացվելու են 3-5 տարիների ընթացքում, որպեսզի հնարավոր լինի հարկային համակարգում ապահովել կայունություն և սահունություն. «Բարեփոխումները բոլոր փուլերում ապահովելու են հարկային եկամուտների աճ, իսկ տնտեսության մրցունակության և ներդրումային գրաÕ �չության բարձրացման համար հարկային համակարգում հիմնական կշիռը տրվում է սպառման հարկմանը»: Նիստում ներկայացվել է նաև Միասնական գանձապետական հաշվի ներդրման նախագծի փաթեթը:  Ըստ նախարարի, առաջարկվում է ներդնել պետական բյուջեի նկատմամբ հարկ վճարողների հարկային պարտավորությունների հաշվառման արմատապես նոր համակարգ՝ ներկայում այդ նպատակով կիրառվող մի քանի տասնյակ գանձապետական հաշիվների փոխարեն կիրառելով ընդամենը մեկ՝ միասնական գանձապետական հաշիվ. «Հիմնական սկզբունքը կայանում է նրանում, որ հարկ վճարողների կողմից միասնական գա նձապետական հաշվին վճարված գումարները դեռևս չեն համարվում պետական բյուջեի հարկային եկամուտներ, քանի դեռ հարկ վճարողը չի ներկայացրել հարկային պարտավորություն արտացոլող հարկային հաշվարկ: Հետևաբար, հարկ վճարողը մինչև հարկային հաշվարկների ներկայացումը կարող է փաստացի տնօրինել իր կողմից միասնական գանձապետական հաշվին վճարված գումարները, այդ թվում՝ հետ ստանալ»,-նշել է Ֆինանսների նախարարը: Հայաստանի գործարարների եւ արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը Հարկային օրենագիրքը որակելով որպես  հեղափոխական և համարձակ փոփոÕ �ություն, համոզմունք է հայտնել, որ 2018-ին օրենսգիրքի կիրարկմամբ կունենենաք հնարավորինս ավելի կատարյալ համակարգ, ինչը կնպաստի գործարար ակտիվությանը, տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչ Յանուշ Շիրմերի դիտարկմամբ` նախագիծը մեկ քայլ առաջ է. «Համոզված եմ, որ այն կիրառության մեջ դնելուց հետո էապես կփոխվի բիզնես միջավայրը, առավել կդյուրացվի տնտեսվարողների աշխատանքը»: Նախատեսվում է, որ Հարկային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2018 թվականից: Իսկ մինչ այդ լայնածավալ քննարկումները կշարունակվեն մինչև 2016 թվականի փետրվար. այդ նպատակով նախատեսվում է  անցկացնել Հարկային խորհրդի 11 նիստ:

 

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board