Այգում զբոսնելիս 12–ամյա այս տղայի գտածոն ամենաքիչը 15 հազար դոլար գնահատեցին. ՖՈՏՈՇԱՐՔ
LIFEՀյուսիսային Կարոլինայի բնակիչ 12–ամյա Մայքլ Դետլաֆֆն այգում զբոսնելիս 15 հազար դոլար արժողության ադամանդ գտավ։ Տղայի գտած քարը լոբու հատիկի չափ էր, բայց ի տարբերություն դրա` այն անգին է ։ –Մենք այգում մնացինք ընդամենը 10 րոպե, և հանկարծ նկատեցի, որ գետնին ինչ–որ բան է փայլում։ Դա այնքան… ապակենման էր և հարթ,–պատմում էր Մայքլը։ Մայքլն այն գտել էր այսպես կոչված ադամանդե խառնարանում, որը գտնվում է Արկանզասի պետական այգում և համարվում է աշխարհում միակ վայրը, որտեղ կարելի է զբոսնելիս ադամանդ գտնել։ Այդ տարածքում երկար տարիների ընթացքում գտած 75 հազար ադամանդների մեջ կային նաև պատմական գտածոներ. օրինակ՝ 40 կարատանոց քարը, որը գտել էին 1924 թ.–ին։ Մայքլի գտածը մի քիչ փոքր էր, և սկզբում տղայի ընտանիքը գլխի չի ընկել, թե դա ինչ է։ –Երբ ես այդ քարը տարա և ցույց տվեցի այդտեղ նստած տղային, նրա աչքերը ճակատին թռան,–պատմում է Մայքլը։ Նա ինձ ասաց, որ մի փոքր սպասեմ, իսկ ինքը մտավ կողքի սենյակ։ Հետո այնտեղից մարդկանց մի խումբ դուրս եկավ, և նրանք սկսեցին շնորհավորել ինձ՝ ասելով, որ դա շատ մեծ ադամանդ է։ Մայքլը քարն անվանել է «Փառք Աստծո ադամանդե կամքին»։ Համաձայն նախնական վարկածի՝ այն կարժենա 15 հազար դոլար։
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



