ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքը դրվում է աճուրդի
SOCIETYՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքը ՀՀ կառավարությունը աճուրդի է դնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին որոշման նախագիծը ներառված է կառավարության օգոստոսի 3-ի նիստի օրակարգում։
Նախագծով առաջարկվում է` «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Նալբանդյան փողոց 28 հասցեում գտնվող շենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից բաժնային մաս հանդիսացող հողամասն օտարել դասական աճուրդով:
Գույքի գնահատված արժեքը կազմում է 13 223 400 652 դրամ, գնորդը պարտավոր է վճարել նաև հողամասի բաժնային մասի կադաստրային արժեքը` 151 239 348 դրամ:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



