Շամիրամ գյուղի սգո սրահում հնչած կրակոցներից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում
SOCIETYՇամիրամ գյուղի սգո սրահում հնչած կրակոցներից վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին առողջապահության նախարարությունից, 5 տուժածներից 2-ը բուժումը շարունակում են Աշտարակի բժշկական կենտրոնում, 3-ը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնում:
Բոլորի առողջական վիճակը գնահատվում է կայուն, առկա է դրական շարժընթաց, կյանքերին սպառնացող վտանգ չկա:
Սգո սրահում կրակոցների հետեւանքով 4 մարդ է զոհվել, 7-ը վիրավորվել են: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներով Շամիրամ գյուղում կատարված հանցագործության մեջ կասկածվողի ինքնությունը պարզվել է:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



