Նոր Մոսկվայում ծեծկռտուք է տեղի ունեցել Հայաստանից և Ուզբեկստանից 40 շինարարի միջև. կան տուժածներ
SOCIETYՆոր Մոսկվայում Հայաստանից և Ուզբեկստանից շինարարների խմբերի միջև տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի հետևանքով վեց մարդ է վիրավորվել։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ մայրաքաղաքային վարչության մամուլի ծառայությանը:
Ավելի վաղ լրատվամիջոցին իրավապահ մարմիններում աղբյուրը հայտնել էր, որ Ուզբեկստանից և Հայաստանից մոտ 40 ներգաղթյալ շինարարների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ Միջադեպը տեղի է ունեցել Նոր Մոսկվայում՝ Կոմունարկայում գտնվող շինհրապարակում: Նրա խոսքով՝ ծեծկռտուքի մասնակիցներն օգտագործել են մուրճեր, բահեր և շինարարական այլ գործիքներ:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ կոնֆլիկտը տեղի է ունեցել շինարարական օբյեկտի երկու խմբերի միջև, որի ընթացքում մասնակիցներն իրար մարմնական վնասվածքներ են հասցրել: Գործակալության զրուցակցի խոսքով՝ կոնֆլիկտը սկսվել է, երբ աշխատակիցներից մեկը սկսել է աղբ նետել տանիքից:
Ոստիկանությունում հայտնել են, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանություն հոդվածով:



