Ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել են իրենց քաղաքացուն, որը փորձել է հանձնվել հայկական կողմին
SOCIETYԱդրբեջանի Տերտերի շրջանի Ագքենդ գյուղի բնակիչ Շահլար Բայրամ օղլու Աբդուլաեւը 33 հազար մանաթի չափով անարդար տուգանքի ենթարկվելու պատճառով փորձել է հատել սահմանն ու հանձնվել հայկական կողմին, սակայն տեղի զինվորականների կողմից ձերբակալվել է եւ փոխանցվել Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության տեղի ստորաբաժանմանը: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ Աբդուլաեւը հոգնել է տուգանքից հարցով պետական այս ու այն մարմիններին դիմելուց եւ որոշել է հատել սահմանը, սակայն նրան ձերբակալել են ադրբեջանցի սահմանապահները:
Նրա համագյուղացիներին եւ հարազատներին անհայտ է, թե այս պահին որտեղ է գտնվում Շահլար Աբդուլաեւը:
1
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
2
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
3
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat



