Անահիտ Կիրակոսյանը` «Անուղղելիները» հեռուստասերիալում նկարահանվելու և ազդեցիկ կնոջ կերպարում ներկայանալու մասին
LIFE
Tert.am Life-ը գրում է.
«Վերվարածները» 10 տարի անց վերադառնում են «Անուղղելիները» նոր հեռուստասերիալում։ Հայկական առաջին հեռուստասերիալի դերասանական կազմը նոր դերասանների համալրումով նկարահանվում են «Անուղղելիները» հեռուստասերիալում, որը եթերում կլինի սեպտեմբերի 18-ից։ Բազմասերիանոց հեռուստասերիալում նկարահանվում է նաև դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը։ Tert.am Life–ի հետ զրույցում Անահիտը պատմեց իր կերպարի մանրամասների մասին և ոչ միայն։
«Նախկինում այս նախագծում չեմ եղել։ Երբ առաջարկը ստացա, ինձ համար բավականին հետաքրքիր էր։ Բացի հիմնական կերպարներից մի քանի նոր կերպարներ էլ կան։ Ես այդ նոր կերպարներից մեկն եմ մարմնավորում։ Շատ ուրախացա, երբ իմացա, որ խաղընկերս Գրիշա Աղախանյանն է։ Ֆիլմում մենք ամուսիններ ենք և ունենք երկու երեխա` տղա և աղջիկ։ Գրիշայի հետ մենք առաջին անգամ ենք ֆիլմում նկարահանվում, բայց մինչ այդ մենք միասին վարել ենք առավոտյան ծրագիրը։ Նրա հետ աշխատելը շատ հեշտ է»,–ասաց Անահիտը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում




















































