Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Օտարերկրյա ներդրումները Հայաստանում ավելացել են. Գերմանիան, Կանադան ու Լիբանանը խոշոր ներդրողներից են

ECONOMICS

Ներդրումային դաշտի օրենսդրական բարեփոխումները, միջազգային հարթակներում երկրի ճանաչելիության բարձրացումը նպաստել են Հայաստանում օտարերկրյա ներդրումների հոսքի ավելացմանը: Օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը Հայաստանում 2017-ի առաջին եռամսյակում ավելացել է մոտ 4.84 մլրդ դրամով՝ կազմելով ընդհանուր մոտ 19.7 մլրդ դրամ: Պաշտոնական տվյալներով՝ առաջին եռամսյակում առավել շատ ներդրումներ եղել են տեղեկատվության և կապի, մշակող արդյունաբերության, հանքարդյունաբերության, էներգետիկայի ոլորտներում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներդրումների ներգրավման և համակարգման վարչության պետ Վահագն Լալայանն ասաց, որ վերջին տարիների ամենախոշոր ներդրողներն են Գերմանիան, Կանադան, Լիբանանը, Ֆրանսիան, Կիպրոսը, Արգենտինան, Ռուսաստանն ու Էմիրությունները:

«Օտարերկրյա ներդրումների ներգրավման ուղղությամբ վերջին ժամանակներում ակտիվ քայլեր ենք իրականացնում: Ստեղծել ենք պետական աջակցության լուրջ գործիքակազմ, որը խթանում է բոլոր ոլորտները:Մենք ձեռնարկել ենք ներդրումային օրենսդրության բարեփոխումներ: «Օտարերկրյա ներդրումների մասին» նոր օրենքը գրեթե պատրաստ է, և շուտով կներկայացվի կառավարությանը: Հիմնական շեշտը դրել ենք ներդրումների պաշտպանության վրա, որը կբերի ներդրողների վստահության բարձրացմանը: Մեծ քայլեր ենք իրականացրել Հայաստանը մեծ հարթակներում ներկայացնելու ուղղությամբ: Դրանք բարձրացնում են ճանաչելիությունը՝ որպես ներդրումների երկիր: Նախարարության կողմից ստեղծվեցին նաև Հայաստանի ներդրումային միջավայրը, ներդրումային ծրագրերը ներկայացնող տպագիր նյութեր, որոնք մեր դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով տարածվեցին ամբողջ աշխարհում, հրապարակվեցին կայքերում, նաև կրիչներով ուղարկվեցին տարբեր երկրներ»,-ասաց Լալայանը:

Նրա խոսքով՝ հաջորդ քայլը ներդրումային ծրագրերի հարթակի ստեղծումն էր: investmentprojects.am-ում տեղադրվել են Հայաստանում գործող հեռանկարային խոշոր ծրագրերը: Խթան են հանդիսացել նաև մասնավոր և պետության հետ համագործակցող ֆոնդերի ստեղծումը, որոնք զբաղվում են ներդրումների ներգրավմամբ:

Պաշտոնական տվյալներով՝ առաջին եռամսյակում առավել շատ ներդրումներ եղել են տեղեկատվության և կապի, մշակող արդյունաբերության , էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում: Ներդրումների զուտ հոսքերը տեղեկատվության և կապի ոլորտում կազմել են 16 մլն դոլար, հանքարդյունաբերությունում՝ 18 մլն դոլար, կացության կազմակերպման մեջ 5 մլն դոլար, մշակող արդյունաբերությունում՝ 4 մլն դոլար: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2017-ի առաջին եռամսյակում օտարերկրյա ներդրումներ չեն եղել բուսաբուծության, անասնապահության, ծխախոտային արտադրության, շենքերի շինարարության և այլ ոլորտներում: Խոսելով այդ ոլորտների մասին՝ Լալայանը նշեց, որ պատճառները կարող են բազմազան լինել՝ սկսած առաջին երեք ամիսներին եղանակով պայմանավորված կապիտալ շինարարության ցածր ակտիվությամբ:

Ըստ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներքին մոնիտորինգի տվյալների` 2017-ի առաջին 6 ամիսներին իրականացվում է 66 ծրագիր՝ շուրջ 500 մլն ԱՄՆ դոլարի ընդհանուր ներդրումներով, որոնք կստեղծեն 7140 նոր աշխատատեղ: Ներդրումների մեծ մասն իրականացրել են օտարերկրյա ներդրողները: Առաջին կիսամյակի տվյալներով՝ շուրջ 230 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ արդեն իսկ կատարվել են,  ստեղծվել է շուրջ 2700 նոր աշխատատեղ: Այս ներդրումները հիմնականում իրականացվել են հանքագործության, գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, դեղագործության ոլորտներում: Գյուղատնտեսության ոլորտում իրականացվել է շուրջ 45 մլն դոլարի ներդրում ՝ ստեղծելով 640 աշխատատեղ: Ներդրումների մեծ աշխուժություն կա նաև էներգետիկայի, ՏՏ, զբոսաշրջության  ոլորտներում: Մարզերում կատարվել է 167 մլն դոլարի ներդրում, և ստեղծվել է շուրջ 2000 աշխատատեղ՝ ամենաշատը Վայոց ձորի, Արարատի, Սյունիքի, Կոտայքի մարզերում: Վայոց ձորում ներդրումներն իրականացվել են հանքագործության ոլորտում, Արմավիրում և Արարատում՝ սննդի և խմիչքի արտադրության, Տավուշում՝ տեքստիլի:

«Տեքստիլ արդյունաբերության ոլորտն ունի մեծ պոտենցիալ, սակայն մինչև վերջին 2 տարին չէր օգտագործվում: Այս տարվա ընթացքում 8-10 արտադրություններ են ստեղծվել այս ոլորտում: Մոնիտորինգի արդյունքները ակտիվություն են ցույց տալիս: Սպասումները դրական են, տարեկան տվյալներով ևս դրական արդյունք ենք ակնկալում»,-ասաց Լալայանը:

Աննա Գրիգորյան

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference