Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի անօթևանների խնդիրն այս տարի ևս լուծում չի ստանա
SOCIETYՇիրակի մարզի գյուղական բնակավայրերի անօթևանների խնդիրն այս տարի ևս լուծում չի ստանա: Այս մասին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը:
Ըստ մարզպետարանի տվյալների, մարզի 19 գյուղական բնակավայրերում կան երկրաշարժից անօթևան 170 ընտանիք: «Ի ուրախություն մեզ, անցած տարի լուծվեց Ախուրյանի անօթևան ընտանիքների հարցը, և 130 ընտանիք ապահովվեց բնակարանով, բայց մարզի 19 համայնքում դեռ կան անօթևան ընտանիքներ, որոնց բնակարանային փոխհատուցման հարցը լուծված չէ, և հույս ունենք, որ առաջիկա 1-2 տարվա ընթացքում այս խնդիրը ևս կլուծվի»,- նշեց Ալբերտ Մարգարյանը՝ փաստելով, որ հարցը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է: «Հույս ունենք, որ հաջորդ՝ 2018 թվականի պետական բյուջեում այդ նպատակի համար գումար կհատկացվի»,- հավելեց պատասխանատուն:



